Jump to content

Իոսիֆ Ստալինի թանգարան (Գորի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոսիֆ Ստալինի թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Վրաստան[1]
ՏեղագրությունԳորի
Հիմնադրվել է1957
Կայքstalinmuseum.ge/indexeng.html
Քարտեզ
Քարտեզ

Իոսիֆ Ստալինի թանգարան (վրաց.՝ იოსებ სტალინის სახელმწიფო მუზეუმი), Իոսիֆ Ստալինին նվիրված թանգարան Վրաստանի Գորի քաղաքում, որտեղ ծնվել է Խորհրդային Միության առաջնորդը։

Թանգարանը բաղկացած է երեք հատվածից, որոնք բոլորն էլ գտնվում են Գորի քաղաքի գլխավոր հրապարակում։ Թանգարանը Ստալինին է նվիրվել 1957 թվականին։ Խորհրդային միության փլուզումից և Վրաստանի անկախացումից հետո 1989 թվականին թանգարանը փակվել է, այնուհետև վերաբացվել և դարձել է Գորիում զբոսաշրջիկների կողմից այցելվող վայրերից մեկը։

Ստալինի տունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական-իտալական ոճի տաղավարում տեղակայված է մի փոքրիկ փայտե խրճիթ, որտեղ 1878 թվականին ծնվել է Ստալինը և ապրել մինչև 4 տարեկան հասակը։ Խրճիթը դյուպլեքս է, և Ստալինի հայրը՝ տեղացի կոշկակար Վիսարիոն Ջուղաշվիլին, վարձակալել է շենքի ձախ կողքի մեկ սենյակը և նկուղում ստեղծել իր արհեստանոցը։

Ստալինի թանգարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանային համալիրի հիմնական շենքը Ստալինյան ճարտարապետական ոճով կառույցն է, որը կառուցվել է 1951 թվականին որպես տեղական պատմության թանգարան՝ նպատակ ունենալով հետագայում դառնալ Ստալինի թանգարան։ Թանգարանային ցուցանմուշները ժամանակագրական կարգով ներկայացված են 6 սրահներում, առկա են բազմաթիվ իրեր, որոնք փաստացի կամ ենթադրյալ պատկանել են Ստալինին, այդ թվում՝ գրասենյակի կահույք, անձնական իրեր, տարիների ընթացքում նրա ստացած նվերները։ Ցուցանմուշները ներկայացված են նաև փաստաթղթերի, լուսանկարների, նկարների և լրագրային հոդվածների տեսքով։ Ցուցադրված է նաև Ստալինի 12 մահադիմակներից մեկը, որ ստեղծվել է անմիջապես նրա մահից հետո։

Ստալինի երկաթուղային վագոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստալինի անձնական երկաթուղային վագոնը որպես Գորիում գտնվող Ստալինի անվան թանգարանի մաս

Թանգարանային համալիրի մաս է կազմում Ստալինի անձնական երկաթուղային կանաչ վագոնը։ 83 տոննա կշռող Պուլման վագոնը Ստալինը օգտագործել է 1941 թվականից։ Այս վագոնով է Ստալինը մեկնել Յալթայի կոնֆերանսին, Թեհրանի կոնֆերանսին։ Վագոնը թանգարանին է հանձնվել 1985 թվականին Դոնի Ռոստովի երկաթուղում վերանորոգվելուց հետո։

Պլանային վերակազմավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Հարավային Օսիայի պատերազմից հետո Վրաստանի մշակույթի նախարար Նիկոլոզ Վաչեշվիլին հայտարարել է, որ մոտ ապագայում Ստալինի թանգարանը կվերակազմակերպվի ռուսական ագրեսիայի թանգարանի[2]։ Վերջին տարիներին մուտքի մոտ տեղադրվել էր մի ցուցանակ, որտեղ նշված էր. «Այս թանգարանը կեղծում է պատմությունը։ Սա տիպիկ խորհրդային պրոպագանդայի օրինակ է և փորձում է լեգիտիմացնել ամենաարյունալի ռեժիմի պատմությունը[3]։ Այնուամենայնիվ, 2012 թվականի դեկտեմբերի 20-ին Գորիի քաղաքային խորհրդի որոշմամբ վերջ դրվեց թանգարանը վերափոխելու նախագծին[4][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]