Իոսիֆ Շահգիլդյան
Ծնվել է | օգոստոսի 23, 1932[1] (92 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան (1956) |
Մասնագիտություն | համաճարակաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1981) և պրոֆեսոր (1988) |
Աշխատավայր | D.I. Ivanovsky Institute of Virology Russian Academy of Medical Sciences? |
Պարգևներ |
Իոսիֆ Վահանի Շահգիլդյան (օգոստոսի 23, 1932[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ համաճարակաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1988): ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1998):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իոսիֆ Շահգիլդյանը ծնվել է 1932 թվականին Մոսկվայում։ 1956 թվականին ավարտել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտը։ 1958 թվականից աշխատում է ՌԴ ԲԳԱ Դ. Իվանովսկու անվան վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտում, 1981 թվականից՝ վիրուսային լյարդաբորբերի համաճարակաբանության և կանխարգելման լաբորատորիայի ղեկավար, 2002 թվականից, միաժամանակ՝ Մոսկվայի Ի. Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի պրոֆեսոր[2]։
Աշխատանքները վերաբերում են վիրուսային լյարդաբորբերի տարբեր տեսակների համաճարակաբանությանը, կլինիկական առանձնահատկություններին, B և C լյարդաբորբերի հարուցիչների փոխանցման բնական ուղիների ակտիվության առանձնահատկություններին։ Պարզել է A և B լյարդաբորբերի դեմ վակցինացման արդյունավետությունը՝ ռիսկի տարբեր խմբերում, նորածինների և պատանիների շրջանում։ Մասնակցել է ՌԴ տարբեր շրջաններում, Մոնղոլիայում, Հնդկաստանում վիրուսային պատճառագիտությամբ տարբեր հիվանդությունների բռնկումների վերացման աշխատանքներին[2][3]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԴ ԲԳԱ թղթակից անդամ, 2005
- ՌԴ բնական ԳԱ անդամ, 1995
- Ի. Մեչնիկովի անվան համաճարակաբանների, մանրէաբանների և մակաբուծաբանների համառուսաստանյան ընկերության նախագահության անդամ
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, 1998
- «Աշխատանքի վետերան» մեդալ
- «Ի հիշատակ Մոսկվայի 850-ամյակի» մեդալ
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը՝ Լեբլե Իրինա Գլեբովնա (1933 թ.), բժիշկ, թերապևտ
- Երեխաներ՝ Դմիտրի (1957 թ.), բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, Վասիլի (1964 թ.), բժշկական գիտությունների թեկնածու
- Հայրը՝ Շահգիլդյան Վասիլի Պետրոսի (1901 թ.), կուսաշխատող, Սվերդլովսկի երկաթուղու պետ, պարգևատրվել է Լենինի շքանշանով
- Մայրը՝ Դնեպրովա Նինա Մարկովնա (1902 թ.), Սվերդլովսկի մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրեն
- Եղբայր՝ Վահան Վահանի Շահգիլդյան (1935-2012 թթ.), կապի և կոմպյուտերային համակարգերի բնագավառի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Иосиф Васильевич Шахгильдян ( к 75-летию со дня рождения) : биография отдельного лица // Вестник Российской академии медицинских наук : ежемесячный научно-теоретический журнал / Российская академия медицинских наук. - 2007. - N 9 . - С. 43. - ISSN 0869-6047.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14160
- ↑ 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Иосиф Васильевич Шахгильдян». cyberleninka.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.(չաշխատող հղում)
|
- Օգոստոսի 23 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ համաճարակաբաններ
- Հայ պրոֆեսորներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- ՌԴ գիտության վաստակավոր գործիչներ