Իոսեբ Դավիթաշվիլի
Իոսեբ Դավիթաշվիլի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1 (13), 1850 |
Ծննդավայր | Գարդատենի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 13 (25), 1887 (36 տարեկան) |
Վախճանի վայր | Թելավ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ioseb Davitashvili Վիքիպահեստում |
Իոսեբ Սիմոնի Դավիթաշվիլի (վրաց.՝ იოსებ დავითაშვილი, հուլիսի 1 (13), 1850, Գարդատենի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 13 (25), 1887, Թելավ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), վրացի գրող[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իոսեբ Դավիթաշվիլին ծնվել է Քարթլիի Ռուիսի գյուղում, ճորտատեր իշխան Ցիցիշվիլիի ու Գորիի բնակիչուհի Մայայի ընտանիքում։ 1851 թվականին, երբ տղան դեռ ընդամենը մեկ տարեկան էր, նրա ծնողները տեղափոխվում են գյուղ Գարդատենի։ Իոսեբը եղել է ընտանիքի հինգ երեխաներից ամենակրտսերը։ Տասներկու տարեկան հասակում մահացել են ծնողները, իսկ Իոսեբի խնամքն իր վրա է վերցրել ավագ քույրը, ով էլ գրագիտություն է սովորեցրել ապագա գրողին։ Իր կյանքի ընթացքում Իոսեբ Դավիթաշվիլին եղել է ատաղձագործի աշակերտ, քարի վրա փորագրողի աշակերտ, Զեյցերի գործարանի բանվոր, որտեղից նրան վտարել են աշխատողների գործադուլի պատճառով։ 1886 թվականից ապրել է Թելավում՝ մութ մի նկուղում, որտեղ հիվանդացել է թոքերի բորբոքումով և մահացել հինգ օր անց[2]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած իր կյանքի կարճատև լինելուն՝ բանաստեղծն իր անջնջելի հետքն է թողել վրացական գրականության պատմության մեջ։ Դավիթաշվիլու պոեզիան անկեղծ է ու անմիջական։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեման աշխատանքն է։ Դավիթաշվիլու ստեղծագործության վրա նկատելի է բանահյուսական թեմաների ու մոտիվների ազդեցությունը, որոնք բանաստեղծը վերամշակել է[2]։
Բանաստեղծի համոզմամբ՝ մարդու կյանքի հիմքը աշխատանքն է, այդ պատճառով էլ հեղինակն ստեղծում է դրա պաշտամունք։ «Դժբախտություն» ստեղծագործության մեջ բանվորն ասում է. «Ես բանվոր եմ, քաղցր է աշխատանքը»։ Դավիթաշվիլու գրեթե բոլոր ստեղծագործությունների գլխավոր մոտիվը աշխատանքի թեման է[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Давиташвили Иосиф Симонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 А. БАРАМИДЗЕ, Ш. РАДИАНИ, В. ЖГЕНТИ ИСТОРИЯ ГРУЗИНСКОЙ ЛИТЕРАТУРЫ.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոսեբ Դավիթաշվիլի» հոդվածին։ |
|