Իոսեբ Դավիթաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իոսեբ Դավիթաշվիլի
Ioseb davitashvili.jpg
Ծնվել էհուլիսի 1 (13), 1850
ԾննդավայրԳարդատենի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 13 (25), 1887 (36 տարեկան)
Վախճանի վայրԹելավ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուվրացերեն
ՔաղաքացիությունFlag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
Ioseb Davitashvili Վիքիպահեստում

Իոսեբ Սիմոնի Դավիթաշվիլի (վրացերեն՝ იოსებ დავითაშვილი, հուլիսի 1 (13), 1850, Գարդատենի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 13 (25), 1887, Թելավ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), վրացի գրող[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոսեբ Դավիթաշվիլու շիրիմը

Իոսեբ Դավիթաշվիլին ծնվել է Քարթլիի Ռուիսի գյուղում, ճորտատեր իշխան Ցիցիշվիլիի ու Գորիի բնակիչուհի Մայայի ընտանիքում։ 1851 թվականին, երբ տղան դեռ ընդամենը մեկ տարեկան էր, նրա ծնողները տեղափոխվում են գյուղ Գարդատենի։ Իոսեբը եղել է ընտանիքի հինգ երեխաներից ամենակրտսերը։ Տասներկու տարեկան հասակում մահացել են ծնողները, իսկ Իոսեբի խնամքն իր վրա է վերցրել ավագ քույրը, ով էլ գրագիտություն է սովորեցրել ապագա գրողին։ Իր կյանքի ընթացքում Իոսեբ Դավիթաշվիլին եղել է ատաղձագործի աշակերտ, քարի վրա փորագրողի աշակերտ, Զեյցերի գործարանի բանվոր, որտեղից նրան վտարել են աշխատողների գործադուլի պատճառով։ 1886 թվականից ապրել է Թելավում՝ մութ մի նկուղում, որտեղ հիվանդացել է թոքերի բորբոքումով և մահացել հինգ օր անց[2]:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած իր կյանքի կարճատև լինելուն՝ բանաստեղծն իր անջնջելի հետքն է թողել վրացական գրականության պատմության մեջ։ Դավիթաշվիլու պոեզիան անկեղծ է ու անմիջական։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեման աշխատանքն է։ Դավիթաշվիլու ստեղծագործության վրա նկատելի է բանահյուսական թեմաների ու մոտիվների ազդեցությունը, որոնք բանաստեղծը վերամշակել է[2]:

Բանաստեղծի համոզմամբ՝ մարդու կյանքի հիմքը աշխատանքն է, այդ պատճառով էլ հեղինակն ստեղծում է դրա պաշտամունք։ «Դժբախտություն» ստեղծագործության մեջ բանվորն ասում է. «Ես բանվոր եմ, քաղցր է աշխատանքը»: Դավիթաշվիլու գրեթե բոլոր ստեղծագործությունների գլխավոր մոտիվը աշխատանքի թեման է[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Давиташвили Иосиф Симонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 А. БАРАМИДЗЕ, Ш. РАДИАНИ, В. ЖГЕНТИ ИСТОРИЯ ГРУЗИНСКОЙ ЛИТЕРАТУРЫ.