Jump to content

Ինքնիշխանությունն անվերապահորեն պատկանում է ժողովրդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
"Egemenlik, kayıtsız şartsız Milletindir"-ը գրված Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստերի գլխավոր դահլիճի պատին

Ինքնիշխանությունն անվերապահորեն պատկանում է ժողովրդին (շատ հաճախ ժողովուրդ բառի փոխարեն կիրառվում է նաև ազգ տերմինը) (թուրքերեն՝ Egemenlik, kayıtsız şartsız Milletindir), Թուրքիայի Հանրապետության հիմնադրման գլխավոր կարգախոսներից մեկը։ Կարգախոսը գրված է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստերի գլխավոր դահլիճի պատին։

Ոչ մի անձ, կլան, աղանդ կամ խմբավորում ուղղակիորեն չի կարող ուժ գործադրել հասարակության վրա։ Ժողովուրդն է հանդիսանում իշխանության օրինական կրողը և աղբյուրը[1]։

"Milletindir" (հայերեն՝ Ժողովուրդ) բառի առաջին տառը գրվում է մեծատառ, քանի որ ի նկատի է առնվում թուրք ազգին։

Եզրույթը օգտագործվել է թուրքական մի շարք թերթերի և ամսագրերի կողմից[2] 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի ժամանակ։ Նպատակը ցույց տալն էր, որ երկրի ինքնիշխանությունը պատկանում է Թուրքիայի շարքային քաղաքացիներին, և ռազմական գործիչները անելիք չունեն քաղաքականության ոլորտում և պետք է հարգեն հասարակական կամքը։

Ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1920 թվականի ապրիլի 23 - Եզրույթը առաջին անգամ կիրառվել է Շերիֆ Բեյի կողմից, ով անդրադարձել էր Թուրքիայում ինքնիշխանության և ազատության խնդիրներին[3]
  • 1921 թվականի հունվարի 20 - Եզրույթը ամրագրվել է 1921 թվականի Թուրքիայի Սահմանադրության առաջին հոդվածում։
Ինքնիշխանությունը պատկանում է ժողովրդին առանց վերապահումների և պայմանների։
Բնօրինակ տեքստ՝ Hâkimiyet bilâ kaydü şart milletindir. İdare usulü halkın mukadderatını bizzat ve bilfiil idare etmesi esasına müstenittir.
Այսպիսի պաստառներ օգտագործվել են հուլիսյան հեղաշրջման անհաջող փորձից հետո
  • 1924 թվականի ապրիլի 20 - Եզրույթը ամրագրվել է 1924 թվականի Սահմանադրության երրորդ հոդվածում։
Հոդված 3՝ Ինքնիշխանությունը պատկանում է ժողովրդին առանց վերապահումների և պայմանների։
Բնօրինակ տեքստ՝ Madde 3- Hâkimiyet bilâ kaydü şart Milletindir.
  • 1945 թվականի հունվարի 10 - Hakimiyet bila kaydü şart Milletindir is changed to Egemenlik kayıtsız şartsız Milletindir.
Նախադասությունը արտահայտում է միևնույն իմաստը, սակայն գրված է նոր ոճով։
  • 1961 թվականի հուլիսի 9 - Եզրույթը ամրագրվել է 1961 թվականի Սահմանադրության չորրորդ հոդվածում։
Հոդված 4՝ Ինքնիշխանությունը պատկանում է ժողովրդին առանց վերապահումների և պայմանների։ Ժողովուրդը արտահայտում է իր ինքնիշխանությունը օրինական մարմինների կողմից, որոնց գործունեության կարգը սահմանված է Սահմանադրության համապատասխան հոդվածներում։ Ինքնիշխանությունը արտահայտելու իրավունքը չի կարող սահմանափակվել որևէ անձի, խմբի կամ դասակարգի կողմից։ Որևէ անձ կամ միավորում չի կարող իրականացնել կառավարում, եթե դա հակասում է Սահմանադրությամբ ամրագրված կարգին։
Բնօրինակ տեքստ. Madde 4- Egemenlik kayıtsız şartsız Türk Milletinindir. Millet, egemenliğini, Anayasanın koyduğu esaslara göre, yetkili organlar eliyle kullanır. Egemenliğin kullanılması, hiçbir suretle belli bir kişiye, zümreye veya sınıfa bırakılamaz. Hiçbir kimse veya organ, kaynağını Anayasadan almayan bir devlet yetkisi kullanamaz.
  • 1982 թվականի հոկտեմբերի 18- եզրույթը ամրագրված է 1982 թվականի Սահմանադրության 6-րդ հոդվածում
Հոդված 6- Ինքնիշխանությունը պատկանում է ժողովրդին առանց վերապահումների և պայմանների։ Թուրք ժողովուրդը արտահայտում է իր ինքնիշխանությունը օրինական մարմինների կողմից, որոնց գործունեության կարգը սահմանված է Սահմանադրության համապատասխան հոդվածներում։ Ինքնիշխանությունը արտահայտելու իրավունքը չի կարող սահմանափակվել որևէ անձի, խմբի կամ դասակարգի կողմից։ Որևէ անձ կամ միավորում չի կարող իրականացնել կառավարում, եթե դա հակասում է Սահմանադրությամբ ամրագրված կարգին։
Բնօրինակ տեքստ. Madde 6- "Egemenlik, kayıtsız şartsız Milletindir. Türk Milleti, egemenliğini, Anayasanın koyduğu esaslara göre, yetkili organları eliyle kullanır. Egemenliğin kullanılması, hiçbir surette hiçbir kişiye, zümreye veya sınıfa bırakılamaz. Hiçbir kimse veya organ kaynağını anayasadan almayan bir Devlet yetkisi kullanamaz."

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Grand National Assembly web site». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. «Egemenlik kayıtsız şartsız milletindir». Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  3. page:23 Catalog of the Grand National Assembly of Turkey Արխիվացված 2016-08-18 Wayback Machine (Turkish)