Jump to content

Ինկած բերդի իշխանուհին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինկած բերդի իշխանուհին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդրամա
Ձևպիես
ՀեղինակԼևոն Շանթ
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1921

Ինկած բերդի իշխանուհին, Լևոն Շանթի դրամաներից, որ նա գրել է 1921 թ.։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամայում պատկերված «դեպքը կպատահի ժդ դարու սկիզբը»։ Քեսունի Վասիլ իշխանը, որն ստացել է Գող մականունը, գրավում է Կիլիկիայի բերդերը՝ ընդարձակելով իր իշխանության սահմանները։ Հերթական բերդը գրավելիս նա սպանում է բերդի տիրոջն ու նրա երկու որդիներին։ Բերդի տիրուհին՝ Աննան, երդվում է վրեժ լուծել՝ սպանել Վասիլի երկու տղաներին։

Վասիլի ավագ որդին՝ Սեպուհը, հոր հակապատկերն է. նա դեմ է հոր արարքներին և գրեթե չի մասնակցում հոր արշավանքներին։ Կրտսերը՝ Ատոմը, ընդհակառակը, միշտ ուղեկցում է հորը ու ամենաքաջ կռվողներից է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լևոն Շանթ, Ընտիր երկեր, Երևան, 1968։