Ինդուլգենցիա (լատ.indulgere - ողորմածություն ցուցաբերել), «մեղքերի թողությունը» և թողության վկայականները կաթոլիկ եկեղեցում։ Հաստատվել է XI դարում։ Ինդուլգենցիայի տեսական աղբյուրը «ավելցուկ արյան» մասին Թովմա Աքվինացու ուսմունքն է, ըստ որի Հիսուս Քրիստոսի մի կաթիլ արյունը՝ «մարմնացած թղթերում»՝ ինդուլգենցիայում, բավական է ողջ մարդկությանը մեղքերից մաքրելու համար։ XII-XIII դարերում սկսվել է ինդուլգենցիայի առատ վաճառքը՝ վերածվելով հոգևորականության և եկեղեցու հարստացման աղբյուրի։ Չնայած ինդուլգենցիայի վերացումը դեռևս Ռեֆորմացիայի գաղափարախոսների հիմնական պահանջներից էր, սակայն գործածումը իսպառ չի վերացել։ Մեղքերի թողության թղթերի վաճառքը հանձնարարվել է Դոմինիկյան միաբանության վանականներին, որոնց դեմ էլ հանդես եկավ Լյութերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 340)։