Ինդիգո (ֆիլմ)
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Ժանր | թրիլեր, կինոֆանտաստիկա և թրիլեր |
Թվական | 2008 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ռոման Պրիգունով |
Պրոդյուսեր | Ռենատ Դավլետյարով |
Դերակատարներ | Ելենա Դրոբիշևա, Իվան Յանկովսկի, Արտյոմ Տկաչենկո, Գոշա Կուցենկո, Միխայիլ Եֆրեմով, Pyotr Skvortsov?, Նիկիտա Պրեսնյակով և Իրինա Գորբաչովա |
Երաժշտություն | Արկադի Ուկուպնիկ |
Տևողություն | 90 րոպե |
Բյուջե | 2 600 000 $ |
«Ինդիգո» (ռուս.՝ «Индиго»), ռուսական ֆանտաստիկ թրիլլեր, որը նկարահանել է ռեժիսոր Ռոման Պրիգունովը։ Պրեմիերան կայացել է 2008 թվականի մարտի 26-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքինից սովորական դեռահասների ընկերախումբը հետաքրքրասեր աչքերից թաքնվում է մոսկովյան բարձրահարկ շենքի տանիքում։ Թաքնվել և միասին մնալը նրանց ստիպում է ընտրյալ լինել։ Նրանք ինդիգո են, ապագայի մարդիկ։ Նրանք զգում են վտանգը, հասկանում են կենդանիների լեզուն, կարդում են մտքերը և հիշում իրենց անցյալի կյանքը։ Նրանց յուրահատկությունը վախեցնում է ոմանց և հիացնում մյուսներին։ Նրանք հանգիստ չեն տալիս ծնողներին, ուսուցիչներին, բժիշկներին, մամուլին և ոստիկանությանը։
Ինդիգո երեխաների առաջնորդ Անդրեյ Կալյաևը ահազանգում է, երբ իր ընկերները սկսում են անհետանալ մեկը մյուսի հետևից։ Բացահայտելով խորհրդավոր և սարսափելի իրադարձությունների մանրամասները՝ Անդրեյը գալիս է այն եզրակացության, որ քաղաքում վերջերս կորած բոլոր դեռահասներն ինդիգո են։ Անհայտ ուժերն ունեն իրենց ծրագրերը։ Եվ նա, ով որս է հայտարարել ապագայի մարդկանց դեմ, գիտի, թե ինչպես գտնել դրանք։ Փրկվելու համար Անդրեյը, նրա ընկերուհին՝ Տանյան և նրանց ընկերները ստիպված կլինեն օգտագործել իրենց բոլոր ունակությունները։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Իվան Յանկովսկի | Անդրեյ Կալյաև |
Մարիուս Շտանդել | Դենիս |
Մարիա Շուկշինա | Իրինա Սերգեևնա Արդաշնիկովա |
Արտյոմ Տկաչենկո | Պավե Մաքսիմովիչ Սոշին |
Միխայիլ Եֆրեմով | Պյոտր Դանիլովիչ Կալյաև |
Գոշա Կուցենկո | Վադիմ Բորիսովիչ Սուխանով |
Ելենա Դրոբիշևա | Վերա Կալյաևա |
Ռոման Շմակով | Ժեկա |
Պավել Սլիվա | Լյոխա |
Պավել Յասենոկ | Զախար |
Պյոտր Սկվորցով | Տիխոն |
Իվան Մուդրով | Վովչիկ |
Անաստասիա Ռիչի | Տանյա |
Նիկիտա Պրեսնյակով | առաջին տղան, Զախարի ընկերը |
Իրինա Գորբաչովա |
Ֆիլմի վարձույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում ֆիլմը հավաքել է 4 675 200 դոլար։ Ֆիլմը դիտել է մոտ 641,2 հազար հանդիսատես։ 2009 թվականին ֆիլմը ստացել է «MTV-Ռուսաստան» մրցանակ։
Ֆիլմի մասին գրախոսների կարծիքը չափազանց բացասական է։ Ռուս և արտասահմանյան քննադատների գնահատականների ագրեգատորի տվյալներով՝ ներքին քննադատները ֆիլմը միջին հաշվով գնահատել են 100 միավորից 38, իսկ արտասահմանցիները՝ 100-ից 13[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Рецензии на фильм Индиго (2008), отзывы». Критиканство. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Леонова Е. Цвет времени: синий(ռուս.) // Искусство кино. — 2008. — № 5. — С. 78—85. — ISSN 0130-6405.
- Градовский П. М. «Дети Индиго» и будущее эзотерики. — 2008.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ինդիգո» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
|