Դե Բեֆորթը ծնվել է պարուհի Կարեն դե Բեֆորթի և Նիկ Լլոյդի ընտանիքում։ Նա մեծացել է Սուրեի կոմսությունում և ավարտել է Էշերի քոլեջը[3]։ Տասնհինգ տարեկանում սկսել է ելույթ ունենալ մանկական «Բեյզիլ Բրաշի շոու» սիթքոմում, իսկ 2007 թվականին նկարահանվել է ռեժիսոր Դեյվիդ Շվիմմերի «Վազի՛ր, չաղլիկ, վազի՛ր» կինոֆիլմում[3]։ Հաջորդ տարի տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ հեռուստատեսությունում կարիերան շարունակել է The CW-ի «Մի ծառի բլուր» սերիալում երկրորդական դերով։
2012 թվականին դե Բեֆորթը չարագործի մշտական դեր է ունեցել ABC Family-ի «Ջեյնի ոճում» կարճատև սերիալում[4]։ Դրանից հետո նկարահանվել է «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին», «Անհրաժեշտ դաժանություն», «Չիկագոյի ոստիկանություն» և «Կասլ» հեռուստասերիալներում։ 2015 թվականին ստացել է մշտական դեր ABC-ի «Արյուն և նավթ» փրայմ թայմ սերիալում[5]։
2015 թվականի օգոստոսի 29-ին դե Բեֆորթն ամուսնացել է դերասան Թոդ Գրինելի հետ[6]։ Նրանց որդին՝ Կրոսբի Ջեյմս Բեֆորթ-Գրինելը, ծնվել է 2018 թվականի մայիսի 18-ին[7]։