Ինդիա դե Բեֆորթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինդիա դե Բեֆորթ
Ծնվել էհունիսի 27, 1987(1987-06-27)[1][2] (36 տարեկան)
ԾննդավայրՔինգսթոն ապոն Թեմս, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունTolworth Girls' School and Sixth Form? և Էշեր քոլեջ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգչուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Թոդ Գրինել
indiadebeaufort.com

Ինդիա դե Բեֆորթ (անգլ.՝ India de Beaufort, հունիսի 27, 1987(1987-06-27)[1][2], Քինգսթոն ապոն Թեմս, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Բեֆորթը ծնվել է պարուհի Կարեն դե Բեֆորթի և Նիկ Լլոյդի ընտանիքում։ Նա մեծացել է Սուրեի կոմսությունում և ավարտել է Էշերի քոլեջը[3]։ Տասնհինգ տարեկանում սկսել է ելույթ ունենալ մանկական «Բեյզիլ Բրաշի շոու» սիթքոմում, իսկ 2007 թվականին նկարահանվել է ռեժիսոր Դեյվիդ Շվիմմերի «Վազի՛ր, չաղլիկ, վազի՛ր» կինոֆիլմում[3]։ Հաջորդ տարի տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ հեռուստատեսությունում կարիերան շարունակել է The CW-ի «Մի ծառի բլուր» սերիալում երկրորդական դերով։

2012 թվականին դե Բեֆորթը չարագործի մշտական դեր է ունեցել ABC Family-ի «Ջեյնի ոճում» կարճատև սերիալում[4]։ Դրանից հետո նկարահանվել է «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին», «Անհրաժեշտ դաժանություն», «Չիկագոյի ոստիկանություն» և «Կասլ» հեռուստասերիալներում։ 2015 թվականին ստացել է մշտական դեր ABC-ի «Արյուն և նավթ» փրայմ թայմ սերիալում[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 29-ին դե Բեֆորթն ամուսնացել է դերասան Թոդ Գրինելի հետ[6]։ Նրանց որդին՝ Կրոսբի Ջեյմս Բեֆորթ-Գրինելը, ծնվել է 2018 թվականի մայիսի 18-ին[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2003-2005 Բեյզիլ Բրաշի շոուն The Basil Brush Show Ինդիա 20 էպիզոդ
2007 Վազի՛ր, չաղլիկ, վազի՛ր Run Fatboy Run Մայա Գոշթաշթիդար
2009 Կրոդ Մանդունը և կրակե թուրը Kröd Mändoon and the Flaming Sword of Fire Էնիկա Կանոնավոր դեր 6 էպիզոդում
2009-2010 Մի ծառի բլուր One Tree Hill Միրանդա Սթոուն 12 էպիզոդ
2012 Ջեյնի ոճի մեջ Jane by Design Ինդիա Ջորդան Կանոնավոր դեր 17 էպիզոդում
2013 Անհրաժեշտ դաժանություն Necessary Roughness Ինդիա 3 էպիզոդ
2013 Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին How I Met Your Mother София «Knight Vision» էպիզոդ
2014 Չիկագոյի ոստիկանություն Chicago P.D. Լեյլա Ռոսլին 3 էպիզոդ
2015 Կասլ» Castle Թեյլոր Մաքինլի «I, Witness» էպիզոդ
2015 Լավագույն կեսը The Better Half Դինա
2015  Արյուն և նավթ Blood and Oil Ջուլիս Ջեքման Կանոնավոր դեր 10 էպիզոդում
2017 Քևինը (հավանաբար) փրկում է աշխարհը Kevin (Probably) Saves the World Քրիսթին Ալեն Կանոնավոր դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 «India de Beaufort Biography». TV Guide. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
  4. Jeff Dodge (10 января 2012). «Exclusive Interview: India de Beaufort Talks Playing a Villain and Fashion on 'Jane by Design'». BuddyTV. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
  5. Denise Petski (27 февраля 2015). «ABC Pilots 'Boom', 'Mix' & '46 Percenters' Add To Casts». Deadline.com. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  6. де Бефорт, Индия (31 августа 2015). «My lovely husband and I. 8/29/15. Mr&Mrs». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  7. де Бефорт, Индия (25 мая 2018). «Forever Changed ❤️ Our son. Crosby James Beaufort-Grinnell. One week old. Life is magic ❤️ P.s We know he's kind of hidden... We aren't ready to share him yet ❤️ we're not even sure we ever will be... but we wanted to share his arrival. @toddgrinnell and I are so so grateful for all the love and well wishes. He is everything ❤️». Instagram (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդիա դե Բեֆորթ» հոդվածին։