Ինգրիդ Վիսսեր
Ինգրիդ Վիսսեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 4, 1977 |
Ծննդավայր | Խաուդա, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ |
Մահացել է | մայիսի 27, 2013[1] (35 տարեկան) |
Մահվան վայր | Մուրսիա, Մուրսիա, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | վոլեյբոլիստուհի |
![]() |
Ինգրիդ Լուիզ Վիսսեր (հոլ.՝ Ingrid Louise Visser, հունիսի 4, 1977, Խաուդա, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ - մայիսի 27, 2013[1], Մուրսիա, Մուրսիա, Իսպանիա)՝ հոլանդացի վոլեյբոլիստուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինգրիդ Լուիզ Վիսսերը ծնվել է 1977 թվականի հուլիսի 4-ին Գաուդայում (Հարավային Հոլանդիա)։
1984 թվականին Ինգրիդը վոլեյբոլի «Նեսսելենդե» ակումբում սկսեց իր կարիերան։ 1994 թվականի հոկտեմբերին նա հանդես է եկել Նիդերլանդների ազգային հավաքականում, իսկ մեկ տարի անց Եվրոպայի առաջնությունում նվաճել «ոսկի» մեդալ։ 1996 թվականին մասնակցել է Ատլանտայի օլիմպիական խաղերին, որտեղ հոլանդական թիմը գրավեց հինգերորդ հորիզոնականը։
Ընդհանուր առմամբ, Վիսերը 514 հանդիպում անցկացրեց Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում, որը ազգային ռեկորդ էր։ Նա եղել է հավաքականի ավագ[2]։ 2007 թվականին նա նվաճեց ոսկե մեդալԳրան-պրիի աշխարհի առաջնությունում, իսկ 2009 թվականին՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ։
2013 թվականի մայիսին Ինգրիդը և նրա գործընկերը, նախկինում Նիդերլանդների կանանց ազգային հավաքականի գլխավոր տնօրեն Լոդույջ Շիրինը, անհետացել են Իսպանիայում, իսկ նույն տարվա մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ զույգը հայտնաբերվել է Մուրսիայում։ Ռումինիաի երկու քաղաքացիներ և «Մուրսիա 2005» ակումբի նախկին ղեկավար Խուան Կուենկան, որը հանցագործության գլխավոր կասկածյալն էր, ձերբակալվել են սպանության մեղադրանքով իսպանական ոստիկանության կողմից[3]։ Վոլեյբոլի խաղացողին սպանելու հիմնական պատճառը նրա ներգրավվածությունն էր մարմարի բիզնեսում[4]։
Ակումբներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Նեսելենդե» Զևենխյոյզեն (1984—1994)
«Վյուգտ» (1994—1997)
«Մինես» Բելու Հորիզոնտի (1997—1999)
«Վինչենցա» (2000—2001)
«Լաս Պալմաս» (2001—2003)
«Տեներիֆո» Լա Լագունա (2003—2007)
«Մարտինուս» Ամստելվեյն (2007—2008)
«Լենինգրադկա» Սանկտ Պետերբուրգ (2008—2009)
«Մուրսիա 2005» (2009—2011)
«Բաքի» Բաքու (2011—2012)
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվրոպայի չեմպիոն 1995, արծաթե մեդալակիր Եվրոպայի չեմպիոն 2006։
- Գրան Պրի 2007–ի հաղթող։
- Նիդերլանդների չեմպիոն (1995/96, 1996/97, 2007/08):
- Նիդերլանդների գավաթակիր (1995/96, 1996/97, 2007/08):
- Իսպանիաի չեմպիոն (2002/03, 2003/04, 2004/05, 2005/06):
- Իսպանիաի թագուհու գավաթակիր (2003/04, 2004/05, 2005/06, 2009/10, 2010/11):
- Իսպանիաի սուպեր գավաթակիր (2003, 2004, 2005, 2009, 2010)։
- Չեմպիոնների լիգայի հաղթող (2003/04), եզրափակիչ չորրորդ մրցանակակիրը։
- Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր (2004/05, 2006/07):
- Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի գավաթի հաղթող (2000/01):
- Չեմպիոնների գավաթի եզրափակիչ (2011/12):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Olympic volleyball star Ingrid Visser 'murdered after business dispute'
- ↑ «Volleyball mourns former European champion Ingrid Visser» (անգլերեն). Сайт Международной федерации волейбола. 27 мая 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «За убийство голландской волейболистки арестован бывший менеджер её клуба». zakon.kz. 2013 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Мужу волейболистки Ингрид Виссер отсекли голову у неё же на глазах». «Сегодня.ua». 2013 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.