Ինգեմ
Բնակավայր | ||
---|---|---|
Ինգեմ | ||
Երկիր | Ավստրալիա | |
Համայնք | Shire of Hinchinbrook? | |
ԲԾՄ | 16 մետր | |
Բնակչություն | ▲4455 մարդ (օգոստոսի 10, 2021)[1] | |
Փոստային դասիչ | 4850 | |
| ||
Ինգեմ (անգլ.՝ Ingham), քաղաք Ավստրալիայի Քվինսլենդի նահանգի հյուսիսում՝ Գրեյթ Գրինվեյում։ Ինգեմը Հինկիբրուք շրջանի վարչական կենտրոնն է։
Քաղաքը հայտնի է նաև որպես Փոքր Իտալիա[2]։ Ինգեմը գտնվում է Թաունսվիլից մոտավորապես 110 կմ դեպի հյուսիս և նահանգի մայրաքաղաք Բրիսբենից 1437 կմ դեպի հյուսիս։
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինգեմը հիմնականում հայտնի է իր շաքարի արտադրությամբ։ Տեղական շաքարեղեգի զգալի քանակություն է արտահանվում աշխարհի տարբեր երկրներ։
Քաղաքի եկամտի հիմնական աղբյուրները.
- Շաքարեղեգ
- Անասուններ
- Փայտ
- Ձկնորսություն
- Զբոսաշրջություն
- Ձմերուկ
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Inghamի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 32.4 (90.3) |
31.7 (89.1) |
30.8 (87.4) |
29.1 (84.4) |
27.1 (80.8) |
25.2 (77.4) |
24.9 (76.8) |
26.2 (79.2) |
28.4 (83.1) |
30.4 (86.7) |
31.8 (89.2) |
32.5 (90.5) |
29.2 (84.6) |
Միջին ցածր °C (°F) | 23.0 (73.4) |
23.2 (73.8) |
22.3 (72.1) |
20.3 (68.5) |
17.8 (64) |
14.8 (58.6) |
13.7 (56.7) |
14.3 (57.7) |
16.0 (60.8) |
18.4 (65.1) |
20.7 (69.3) |
22.1 (71.8) |
18.9 (66) |
Տեղումներ մմ (դյույմ) | 380.1 (14.965) |
470.4 (18.52) |
381.0 (15) |
203.0 (7.992) |
107.5 (4.232) |
46.3 (1.823) |
35.8 (1.409) |
37.5 (1.476) |
39.3 (1.547) |
51.3 (2.02) |
121.0 (4.764) |
197.6 (7.78) |
2141,6 (84,315) |
աղբյուր: [3] |
Ավստրալիայի իտալական փառատոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայի իտալական փառատոնն անցկացվում է ամեն տարի մայիսին Ինգեմում։ Սա ամենահայտնի միջոցառումներից մեկն է, որն անցկացվում է ոչ միայն քաղաքում, այլև գրեթե ողջ հյուսիսային Քվինսլենդում։ Փառատոնը նշում է տեղի բնակչության ավանդույթները, որոնք հիմնականում ծագում են իտալացի վերաբնակիչներից։ Առաջին իտալացի ներգաղթյալները Ինգեմ են ժամանել 1890-ականներին, և ներկայում քաղաքի բնակչության կեսից ավելին իտալական արմատներ ունի[4]։
Փառատոնի ընթացքում անցկացվում է բացօթյա ցուցահանդես (կենցաղային իրերի, զարդերի, սպասքի և այլնի ցուցադրություն, որոնք օգտագործվել են այս տարածքում առաջին բնակավայրերի տարիներին)[5]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ինգեմում ապրող բոլոր իտալացիները գերեվարվել են և պահվել հատուկ կենտրոններում մինչև պատերազմի ավարտը։ Ի պատիվ կալանքից իտալացիների ազատ արձակման՝ փառատոնի շրջանակներում քաղաքի փողոցներով շքերթ է անցկացվում[6]։
Քաղաքում ծնված հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինգեմը ավստրալիական կյանքի այնպիսի հայտնի գործիչների ծննդավայրն էր, ինչպիսիք են Թրեյսի Կարոն (լրագրող), Գրեգ Դոուլինգը (մարզիկ), Սեմ Բակոն (մարզիկ), Լորի Սփինան (մարզիկ), Նիք Էվկլիդը (մարզիկ), ինչպես նաև Արթուր Ֆադենը (Ավստրալիայի տասներեքերորդ վարչապետը)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ingham // QuickStats — ABS.
- ↑ «Ingham». Tourism and Events Queensland. Queensland Government. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Climate statistics for Ingham». Australian Bureau of Meteorology. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Hinchinbrook Library». State Library of Queensland (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Australian Italian Festival Ingham Արխիվացված 23 Մարտ 2008 Wayback Machine. Retrieved on 17 May 2012.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- University of Queensland, Ինգեմի համալսարան
- «Ռայոն Գրեյթ Гринуэй». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 29-ին.
- «Հինկիբրուք կոմոսության պաշտոնական կայքը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
- «Հինկիբրուք կոմսության գրադարանը».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) - Ավստրալիայի իտալական փառատոն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգեմ» հոդվածին։ |
|