Իլի (Անգլիա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իլի (այլ կիրառումներ)
Քաղաք | ||
---|---|---|
Իլի | ||
Ely | ||
Երկիր | Անգլիա | |
Ենթարկում | Քեմբրիջշիրի կոմսություն | |
Համայնք | East Cambridgeshire?[1] | |
Առաջին հիշատակում | 673 | |
Մակերես | 23 քառակուսի մղոն | |
Բնակչություն | 15․102 մարդ (2001) | |
Հեռախոսային կոդ | 01353 | |
Փոստային դասիչ | CB6 և CB7 | |
Պաշտոնական կայք | cityofelycouncil.org.uk | |
| ||
Իլի (անգլ.՝ Ely), եկեղեցական քաղաք Անգլիայում (բնակչությունը 15․102 մարդ, 2001 թվականի տվյալներով), գտնվում է Արևելյան Քեմբրիջշիրում (Քեմբրիջշիր կոմսությունը գտնվում է Անգլիայի արևելքում), Քեմբրիջից 23 կմ հյուսիս-արևելք։
Իլին համարվում է արքեպիսկոպոսության ոչ պաշտոնական նստավայրը՝ հաստատված 1974 թվականի Թագավորական Պատվոգրով։ Միևնույն ժամանակ ծխական խորհուրդը կազմավորվել է տեղական իշխանության կազմավորման ընթացքում։
Իր բնակչությամբ Իլին հանդիսանում է Անգլիայի երրորդ ամենափոքր քաղաքներից մեկը (Ուելսից, որը Սոմերեսթ կոմսության մեջ է և Լոնդոն Սիթիից հետո) և վեցերորդն է ամբողջ Մեծ Բրիտանիայում (միևնույն ժամանակ նրանից փոքր են Սենթ-Դեյվիս, Բանգոռ Ուելս և Արմա քաղաքները)։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հարուստ է պատմական շինություններով, ոլորուն փողոցներով և խանութների բազմությամբ։ Քաղաքային շուկան աշխատում է ամեն չորեքշաբթի և շաբաթ օրերին։ Իլին տեղակայված է Գրեյթ Ուզ գետի վրա։ Մինչև 8-րդ դարը այստեղ գտնվում էր գետային մեծ նավահանգիստ, այնուհետև ճահիճների չորացնելուց հետո քաղաքը դադարեց ունենալ կղզու կարգավիճակ։ Մինչ օրս գետը հանդիսանում է նավակնեով զբոսանքի սիրահայրների հաճելի զբոսավայր։ Քմբրիջի համալսարանի թիավարման սպորտային թիմը Գրեյթ Ուզ գետի վրա ունի հիմք։ Ամեն օր այստեղ անցկացվում են նավակներով մրցավազք, որտեղ հիմնականում մրցում են Քեմբրիջի և Օքսվորդի համալսարանների թիմերը։
Ասում են, որ քաղաքի անունը առաջացել է Անգլիական «Եել», որը շանակում է պզուկ(օձաձուկ)։ Դա կարող է ճիշտ լինել, քանի որ քաղաքը տեղակայված է ձորում, ճահիճների վրա, որտեղ կային բազմաթիվ պզուկներ(օձաձկներ)։ Կան տեղեկություւներ, որ 11-րդ դարում տեղական Վարդապետները պզուկները օգտագործում էին իրենց հարկերի մարման նպատակով։
Քաղաքի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի պատմության արմատները ձգվում են դեպի հեռավոր անցյալ։ Առաջին հիշատակությունը վերաբերում է 673 թվականին, որտեղ նկարագրված էր Իլի կղզում գտնվող Կրեմտանդուն բնակավայրը, որը գտնվում էր Սբ․ Էտելդրեդի ենթակայության, Էտելդերդի թագավորի աղջիկ Աննայի ենթակայության ներքո։ Աբբայությունը կործանվեց 870 թվականին դանիական բարբարոսների կողմից և 100 տարուց ավել ոչ ոքի կողմից չվերականգնվեց։ Բնակչությունը մինչև վերջ դիմադրություն ցույց տվեց Վիլհելմ Առաջինին, որ ձգտում էր գրավել Անգլիան և ընկավ միայն 1071 թվականին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Eels could be slipping away from city’s river", Ely Standard Web Editorial, July 13, 2007. Accessed December 12, 2007
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի կայքը (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլի (Անգլիա)» հոդվածին։ |
|