Իթան Փաթցի անհետացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իթան Փաթցի անհետացում
ԾննդավայրՆյու Յորք շրջան

Իթան Քեյլիլ Փաթց (անգլ.՝ Etan Patz, ծնվ. հոկտեմբերի 9, 1972, Մանհեթեն, Նյու Յորք - հայտարարվել է մահացած 2001 թվականին, նույն տեղում[1]), հրեական ծագումով ամերիկացի տղա[2][3], ով անհետացել է 1979 թվականի մայիսի 25-ին Սոհո շրջանից՝ ներքին (Մանհեթեն, Նյու Յորք)։ Այդ ժամանակ նա 6 տարեկան էր[4]։ Նա հանդիսանում է Նյու Յորքի ամենահայտնի անհետ կորած երեխաներից մեկը[5]։ Նրա անհետացումը սկիզբ դրեց անհետ կորած երեխաների որոնմանը, մասնավորապես ստեղծվեց նոր օրենսդրություն և տարբեր մեթոդներ կորած երեխաների որոնման համար, ինչպես օրինակ նկարների տեղադրումը կաթի տուփերի վրա (1980-ական թվականի կեսեր)։ Իթանը դարձավ կաթի տուփի վրա պատկերված առաջին կորած երեխան[6]։

2010 թվականին վերաթարմացվել է Փաթցի անհետացման գործը Նյու Յորքի դատախազության ղեկավար մարմնի կողմից։ 2012 թվականի ապրիլին Հետաքննությունների դաշնային բյուրոն Փաթցի տան մոտակայքում նկուղ է փորել, սակայն ոչ մի նոր ապացույցներ չհայտնաբերեց։ Այդ նույն տարում թվացյալ կասկածյալ Պեդրո Էռնանդեսին մեղադրանք ներկայացվեց՝ սպանության երկրորդ աստիճանի և առևանգման առաջին աստիճանի համար։ 2014 թվականին գործը անցավ զանգվածային լսման, որը նպատակ ուներ որոշելու արդյոք Էռնանդեսի ցուցմունքները թույլատրելի են և համապատասխանում են Միրանդայի դատարանի օրենքներին։ Դատական գործընթացը սկսվել է 2015 թվականի հունվար ամսին, արդյունքում մայիսին կայացվեց ոչ ճիշտ դատական հետաքննություն[7]։

Նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1983 թվականին Փաթցի անհետացման օրը՝ 1979 թվական մայիսի 25-ը, հայտարարեց երեխաների անհետացման ազգային օր[8]։ Ամեն տարի մայիսի 25-ին միության անդամները (հիմնված 1998 թվականին, որպես կորած և շահագործման ենթարկված երեխաների գործերին վերաբերող միջազգային կենտրոնի և ամերիկյան Ազգային կենտրոնի միասնական գործունեության նախաձեռնություն) 22 երկրներից նշում են կորած երեխաների միջազգային օրը՝ հիշելով անհետ կորած և առևանգված երեխաների, այդ թվում նրանց, ովքեր հայտնաբերվել են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cohen, Lisa R. (2009 թ․ մայիսի 3). «What happened to Etan Patz». New York. Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.
  2. Gross, Samantha (2012 թ․ ապրիլի 22). «Etan Patz case a decades-long, winding probe». The Times of Israel. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.
  3. Tracy, Marc (2012 թ․ ապրիլի 19). «FBI Raids Basement for Etan Patz Evidence». Tablet Magazine. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.
  4. «Etan Patz death: Man confesses to NYC killing in 1979». BBC News. 2012 թ․ մայիսի 25. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  5. Ramirez, Jessica (2007 թ․ հունվարի 29). «The Abductions That Changed America». Newsweek. էջ 54—55.
  6. Haberman, Clyde (2011 թ․ հուլիսի 14). «A New Horror Recalls Another». The New York Times. Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.
  7. McKinley, James C., Jr. (2015 թ․ մայիսի 8). «Jurors in Etan Patz Case Fall One Vote Shy of a Conviction». The New York Times. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. «Полиция США нашла убийцу ребёнка, пропавшего более 30 лет назад». news.mail.ru. 25 мая 2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.