Իթան Փաթցի անհետացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իթան Փաթցի անհետացում
ԾննդավայրՆյու Յորք շրջան

Իթան Քեյլիլ Փաթց (անգլ.՝ Etan Patz, ծնվ. հոկտեմբերի 9, 1972, Մանհեթեն, Նյու Յորք - հայտարարվել է մահացած 2001 թվականին, նույն տեղում[1]), հրեական ծագումով ամերիկացի տղա[2][3], ով անհետացել է 1979 թվականի մայիսի 25-ին Սոհո շրջանից՝ ներքին (Մանհեթեն, Նյու Յորք)։ Այդ ժամանակ նա 6 տարեկան էր[4]։ Նա հանդիսանում է Նյու Յորքի ամենահայտնի անհետ կորած երեխաներից մեկը[5]։ Նրա անհետացումը սկիզբ դրեց անհետ կորած երեխաների որոնմանը, մասնավորապես ստեղծվեց նոր օրենսդրություն և տարբեր մեթոդներ կորած երեխաների որոնման համար, ինչպես օրինակ նկարների տեղադրումը կաթի տուփերի վրա (1980-ական թվականի կեսեր)։ Իթանը դարձավ կաթի տուփի վրա պատկերված առաջին կորած երեխան[6]։

2010 թվականին վերաթարմացվել է Փաթցի անհետացման գործը Նյու Յորքի դատախազության ղեկավար մարմնի կողմից։ 2012 թվականի ապրիլին Հետաքննությունների դաշնային բյուրոն Փաթցի տան մոտակայքում նկուղ է փորել, սակայն ոչ մի նոր ապացույցներ չհայտնաբերեց։ Այդ նույն տարում թվացյալ կասկածյալ Պեդրո Էռնանդեսին մեղադրանք ներկայացվեց՝ սպանության երկրորդ աստիճանի և առևանգման առաջին աստիճանի համար։ 2014 թվականին գործը անցավ զանգվածային լսման, որը նպատակ ուներ որոշելու արդյոք Էռնանդեսի ցուցմունքները թույլատրելի են և համապատասխանում են Միրանդայի դատարանի օրենքներին։ Դատական գործընթացը սկսվել է 2015 թվականի հունվար ամսին, արդյունքում մայիսին կայացվեց ոչ ճիշտ դատական հետաքննություն[7]։

Նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1983 թվականին Փաթցի անհետացման օրը՝ 1979 թվական մայիսի 25-ը, հայտարարեց երեխաների անհետացման ազգային օր[8]։ Ամեն տարի մայիսի 25-ին միության անդամները (հիմնված 1998 թվականին, որպես կորած և շահագործման ենթարկված երեխաների գործերին վերաբերող միջազգային կենտրոնի և ամերիկյան Ազգային կենտրոնի միասնական գործունեության նախաձեռնություն) 22 երկրներից նշում են կորած երեխաների միջազգային օրը՝ հիշելով անհետ կորած և առևանգված երեխաների, այդ թվում նրանց, ովքեր հայտնաբերվել են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cohen Lisa R. (մայիսի 3, 2009)։ «What happened to Etan Patz»։ New York։ Վերցված է հուլիսի 16, 2011 
  2. Gross Samantha (ապրիլի 22, 2012)։ «Etan Patz case a decades-long, winding probe»։ The Times of Israel։ Վերցված է ապրիլի 25, 2012 
  3. Tracy Marc (ապրիլի 19, 2012)։ «FBI Raids Basement for Etan Patz Evidence»։ Tablet Magazine։ Վերցված է ապրիլի 25, 2012 
  4. «Etan Patz death: Man confesses to NYC killing in 1979»։ BBC News։ մայիսի 25, 2012։ Վերցված է մայիսի 25, 2012 
  5. Ramirez, Jessica (հունվարի 29, 2007)։ «The Abductions That Changed America»։ Newsweek։ էջ 54—55 
  6. Haberman Clyde (հուլիսի 14, 2011)։ «A New Horror Recalls Another»։ The New York Times։ Վերցված է հուլիսի 16, 2011 
  7. McKinley James C., Jr. (մայիսի 8, 2015)։ «Jurors in Etan Patz Case Fall One Vote Shy of a Conviction»։ The New York Times։ Վերցված է մայիսի 9, 2015 
  8. «Полиция США нашла убийцу ребёнка, пропавшего более 30 лет назад»։ news.mail.ru։ 25 мая 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-04-ին։ Վերցված է 2015-12-31