Իդֆու
Բնակավայր | ||
---|---|---|
Իդֆու | ||
Երկիր | Եգիպտոս | |
Համայնք | Edfu? | |
ԲԾՄ | 86 մետր, 90 մետր | |
Բնակչություն | 133 772 մարդ (նոյեմբերի 11, 2012) | |
Ժամային գոտի | DAZD? | |
| ||
Իդֆու[1][2], (Էդֆու[3], եգիպտ. Բեհդետ (bḥd.t) կամ Ջեբա (ḏb3), հուն. Ἀπόλλωνος πόλις μεγάλη), քաղաք Նեղոսի արևմտյան ափին, Լուքսորից 100 կիլոմետր դեպի հարավ։
Վերին Եգիպտոսի II նոմի մայրաքաղաք, Խորա Բեհդետսկովո Աստվածուհու պաշտամունքային կենտրոն, որը հույները նույնացրել են Ապոլլոնի հետ։
Հնագիտական հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան եվրոպացիներից առաջինը Իդֆու է այցելել Կլոդ Սիկարը։
Ֆրանսիացիների (1921-1933 թվականներ) և ֆրանկո-լեհացիների (1936 - 1939 թվականներ) պեղումները հայտնաբերեցին հնագույն քաղաքի մեծ մասը և մեծ գերեզեմանատուն (տես նաև՝ Իդֆուն Կազիմեժ Միխալովսկիի հոդվածում)։ Այստեղ հայտնաբերվել են 6-րդ դինաստիայի ժամանակաշրջանի բազմաթիվ մաստաբաներ, այդ թվում աստվածացրած Իզին, II նոմի ղեկավար՝ Ջեդկար Իսեսի և Պեպի առաջին թագավորների ժամանակ։ Իր կենդանության օրոք նա եղել է վեզիր, դատավոր, թագավորական արխիվի և «մեծագույն Հարավի Տասնյակի» կառավարիչ, մահվանից հետո արժանացել է տեղական սրբի կոչման։ Գտնվել են նաև Առաջին անցումային և Միջին թագավորական գերեզմանատան հետքեր։
Հորի տաճար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի պատիվ Հոր Բեխդետսկովո Աստծու կառուցվել է հսկայական տաճար, որն այժմ հանդիսանում է լավագույն պահպանված եգիպտական տաճարային շենքերից մեկը։ 137 մետր երկարությամբ, 79 մետր լայնությամբ, 36 մետր բարձրությամբ քանդակազարդ սյուներով, նա համարվում է Կառնակից հետո երկրորդ խոշոր տաճարը։ Շինարարությունը սկսվել է մ. թ. ա. 237 թվականին Պտղոմեոս 3-րդ Էվերգետի օրոք և ավարտվել է մ. թ. ա. 47 թվականին Պտղոմեոս 12-րդ Նեոս Դիոնիսոսի օրոք։ Տաճարը բացվել է Պտղոմեոս 10-րդ Ալեքսանդրի ժամանակաշրջանում (մ. թ. ա. 107-88 թվականներ)[4]։
Էդֆու Հորը պատկերված է թևավոր սկավառակի, բազեի, երբեմն էլ բազեի գլխով մարդու տեսքով։ Էդֆուի մակագրություններում նա եղել է նաև Հորոմ-Ռա՝ տաճարի ռելիեֆը ընդգծում է Հորի սերտ կապը հոր՝ Օսիրիսի, մոր՝ Իսիդայի և Հատհորի հետ։
էդֆու տաճարի արձանագրությունները մեծ նշանակություն ունեն եգիպտական բանասիրության համար, քանի որ դրանք ներկայացնում են հունահռոմեական ժամանակի հիերոգլիֆ տեքստերի ամենամեծ հավաքածուներից մեկը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Эдфу». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Идфу // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 131.
- ↑ Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 182. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.
- ↑ Эдфу // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- ↑ Коростовцев М. А. Религия древнего Египта. — М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1976.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդֆու» հոդվածին։ |
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |