Իդֆուի տաճար
Իդֆուի տաճար | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Հին Եգիպտոսի տաճար, տաճար, ավերակներ և հնագիտական հուշարձան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Իդֆու[1] և Ասուան[2] |
79 մետր | |
Երկարություն | 137 մետր |
Լայնություն | 79 մետր |
Բարձրություն | 36 մետր |
Շինանյութ | ավազաքար |
![]() | |
![]() | |
![]() |
Հորի կամ Իդֆուի տաճարը եգիպտական տաճար է, գտնվում է Վերին Եգիպտոսի Իդֆու քաղաքում, որը տեղակայված է Նեղոսի արևմտյան ափին։ Քաղաքը Հելլենականության դարաշրջանում հայտնի էր Koinē Greek: Ἀπόλλωνος πόλις և Լատիներենում որպես Ապոլոնոպոլիս Մագնա /Apollonopolis Magna/, եգիպտական դիցաբանության գլխավոր աստված Հորի անունով, որը համաձայն հունական մեկնաբանության ճանաչվել է որպես Ապոլլոն[3]։ Այն Եգիպտոսի լավագույն պահպանվող սրբավայրերից մեկն է։ Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 237 -57 թվականներին Պտղոմեոսյան թագավորության կողմից։ Պատերի գրված արձանագրությունները կարևոր տեղեկություն են տալիս հելլենականության դարաշրջանում Եգիպտոսի լեզվի, առասպելների և կրոնի մասին։ Մասնավորապես, տաճարի պատերի վրա մակագրված տեքստերը «մանրամասներ են ներկայացնում ոչ միայն տվյալ կառույցի վերաբերյալ, այլ նաև տեղեկություններ են պահպանում այս և բոլոր մյուս տաճարների առասպելական մեկնաբանության մասին ՝ որպես Արարչագործության կղզի»[4]։ Կան նաև «Սրբազան դրամայի կարևոր տեսարաններ և մակագրություններ, որոնք առնչվում են Հորուսի և Սեթի միջև դարավոր հակամարտությանը»[4]։ Դրանք թարգմանվել են գերմանական Իդֆու նախագծի կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդֆուն մի քանի տաճարներից մեկն էր, որոնք կառուցվել էին Պտղոմեացիների թագավորության ժամանակաշրջանում, այդ թվում ՝ Դենդերա տաճարի համալիրը, Իսնա, Կոմ Օմբոյի և Ֆիլայի տաճարները։ Դրա չափերն արտացոլում են ժամանակի հարաբերական բարգավաճումը[5]։ Ներկայիս տաճարը, որի կառուցման աշխատանքները սկսվել են մ․ թ․ա․ 237 թվականի օգոստոսի 23-ին «ի սկզբանե բաղկացած էր մի սյունասրահից, երկու լայնակի սրահներից և ապաստանից, որը շրջապատված էր աղոթատեղիներով»[6]։ Շինարարությունը սկսցել է Պտղոմեոս III Էվերգեթի օրոք և ավարտվել մ․ թ․ ա․ 57 թվականին, Պտղոմեոս XII Աուլետեսի օրոք։ Այն կառուցվել է ավելի վաղ, փոքր տաճարի տեղում, որը նույնպես նվիրված էր Հորին, թեև նախորդ կառույցը արևելքից արևմուտք էր, այլ ոչ թե հյուսիսից հարավ, ինչպես ներկայիս տարածքում է։ Քանդված դարպասը գտնվում է ներկայիս տաճարի արևելքում․ հայտնաբերվել են գրավոր վկայություններ, որոնք ցույց են տալիս Եգիպտոսի նոր թագավորության կառավարիչների՝ Ռամզես I, Սեթ I և Ռամզես II կառավարության օրոք կառուցվող շենքի նախագիծը։



Նեկտանեբո II-ի մասին նաոսն՝ ավելի վաղ կառույցի մասունքը առանձին շինություն է, իսկ տաճարը շրջապատված է ինը մատուռներով[7]։
Թեոդոսիոս Ա Մեծի հալածանքներից հետո, և 391 թվականին Հռոմեական կայսրության տարածքում ոչ քրիստոնեական երկրպագությունը արգելող գործողությունների ժամանակ Իդֆուի տաճարը դադարել է օգտագործվել որպես կրոնական հուշարձան։ Ինչպես ամենուր, տաճարի փորագրված հարթաքանդակներից շատերը քանդվեցին քրիստոնեական հավատքի հետևորդների կողմից, որոնք եկել էին իշխելու Եգիպտոսում։ Հիպոստիլային դահլիճի սևացած առաստաղը, որն այսօր տեսանելի է, համարվում է կրոնական պատկերների ոչնչացմանն ուղղված հրկիզման արդյունք, որն այն ժամանակ համարվում էր հեթանոսական։
Դարեր շարունակ տաճարը թաղված է եղել 12 մետր խորությամբ անապատային ավազի շերտերի տակ։ Տեղի բնակիչները տներ էին կառուցում հենց տաճարի տարածքում։ 1798 թվականին, երբ տաճարը նույնականացվել է ֆրանսիական արշավախմբի կողմից, տեսանելի էին միայն տաճարի սյուների վերին մասերը։ 1860 թվականին ֆրանսիացի եգիպտաբան Օգյուստ Մարիետը սկսեց Իդֆու տաճարը ավազներից ազատելու աշխատանքները։
Իդֆուի տաճարը գրեթե չի տուժել և հին եգիպտական տաճարի շատ լավ օրինակ է[8]։ Իդֆուի տաճարի հնագիտական նշանակությունն ու պահպանման բարձր վիճակը այն դարձրին Եգիպտոսի զբոսաշրջության կենտրոն և նավերի կանգառ, որոնք նավարկում էին Նեղոսով։ 2005 թվականին նորոգվեց տաճարի մուտքը՝ այցելուների կենտրոն և սալիկապատ ավտոկայանատեղի ավելացնելով[9]։ 2006 թվականի վերջին ավելացվեց բարդ լուսավորության համակարգ, որը թույլ կտա գիշերային այցելություններ կատարել[10]։
Կրոնական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իդֆուի տաճարը Հորին և Հաթորին նվիրված ամենամեծ տաճարն է[4]։ Այն Հորին նվիրված տոնակատարությունների անցկացման կենտրոնն էր։ Ամեն տարի «Հաթոր աստվածուհին Դենդերի իր տաճարից մեկնում էր հարավ, որպեսզի այցելի Հորին, և նրանց սուրբ ամուսնությունը նշող այս իրադարձությունը մեծ փառատոնի և ուխտագնացության առիթ էր»[8]։
Ազդեցությունը բրիտանական ճարտարապետության վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իդֆուի տաճարը օրինակ է ծառայում Լիդս Հոլբեքի տաճարի աշխատանքների համար,։ Իդֆուի բակի սյուները ճշգրիտ պատճենված են շենքի ճակատին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նկարը՝ Ջոն Բիսլի Գրին կողմից, 1854 թվական
-
Նկարը՝ Ջոն Բիսլի Գրին կողմից, 1854 թվական
-
Հոր
-
Մուտքը
-
կրծքով կերակրման տեսարան
-
Նիլոմետր ՝ Նեղոս գետի բարձրությունը չափելու համար
-
Հարթաքանդակ
-
Հարթաքանդակ
-
Հարթաքանդակ
-
Հարթաքանդակ
-
Հարթաքանդակ
-
Հորի արձանը տաճարի բակում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ David, Rosalie. Discovering Ancient Egypt, Facts on File, 1993. p.99
- ↑ 4,0 4,1 4,2 David, op. cit., p.99
- ↑ Agnese, Giorgio and Maurizio Re. Ancient Egypt: Art and archaeology of the land of the pharaohs, 2004. p.23 0-7607-8380-2
- ↑ Dieter Arnold, Nigel Strudwick & Sabine Gardiner, The Encyclopaedia of Ancient Egyptian Architecture, I.B. Tauris Publishers, 2003. p.78
- ↑ Arnold, Strudwick & Gardiner, op. cit., p.78
- ↑ 8,0 8,1 David., op. cit., p.99
- ↑ «SPOTLIGHT INTERVIEW 2005 - Dr. Zahi Hawass». Վերցված է 2007 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Night visits to Temple of Horus allowed as of New Year». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Oakes, Lorna and Lucia Gahlin. Ancient Egypt: An illustrated reference to the myths, religions, pyramids and temples of the land of the pharaohs. 2006. 0-7607-4943-4
- Kurth, Dieter. The Temple of Edfu. 2004. American University in Cairo Press. 977 424 764 7
- Émile Gaston Chassinat, Maxence de Rochemonteix, Le temple d'Edfou, 14 vols. (1892–1934).
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդֆուի տաճար» հոդվածին։ |
|
- Articles containing Koinē Greek-language text
- Եգիպտագիտություն
- Եգիպտոս
- Եգիպտոսի շենքեր և կառույցներ
- Եգիպտոսի տաճարներ
- Եգիպտոսի տեսարժան վայրեր
- Զբոսաշրջությունը Եգիպտոսում
- Կրոնը Հին Եգիպտոսում
- Համաշխարհային ժառանգություն Եգիպտոսում
- Հելլենիստական մշակույթ
- Հին Եգիպտոս
- Հին Եգիպտոսի արվեստ
- Հին Եգիպտոսի ճարտարապետություն
- Հին Եգիպտոսի տաճարներ