Իգոր Կրեստովսկի
Իգոր Կրեստովսկի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23 (հունիսի 4), 1893 |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 20, 1976 (83 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | քանդակագործ |
Ծնողներ | հայր՝ Vsevolod Krestovsky? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Յարոսլավ Կրեստովսկի |
Իգոր Կրեստովսկի (ռուս.՝ И́горь Все́володович Кресто́вский, մայիսի 23 (հունիսի 4), 1893, Վարշավա, Ռուսական կայսրություն - հունիսի 20, 1976, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)[1], ռուս և խորհրդային քանդակագործ և նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1893 թվականի մայիսի 23-ին, Վարշավայում[1]՝ բանաստեղծ, արձակագիր և գրական քննադատ Վսևոլոդ Կրեստովսկու (1840-1895) ընտանիքում։
Ավարտել է Տաշքենդի կադետական դպրոցը[2]։ Սովորել է Պետրոգրադի հոգենևրոլոգիական ինստիտուտում[2], իսկ 1916 թվականին ընդունվել է Գեղարվեստի Կայսերական ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ակադեմիա, որը ավարտել է 1924 թվականին[3] (երկու տարի սովորել է Հուգո Զալեմանի մոտ, հետո երեք տարի գնացել է սովորելու Վսևոլոդ Լեշևի արվեստանոցում)։
1937–1976 թվականներից դասավանդել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Նա նաև աշխատում էր որպես ռեստավրատոր, Հայրենական մեծ պատերազմն սկսվելուց հետո գլխավորել է Լենինգրադի քանդակների պաշտպանության աշխատանքներըը։ Պատերազմից հետո մասնակցել է Պետերգոֆի պալատի և զբոսայգու համալիրի վերականգնմանը։
Ապրել է Գեղարվեստի ակադեմիայի մոտակայքում՝ քաղաք Լենինգրադ, Վասիլևյան կղզու 4-րդ գիծ, տուն 17, բնակարան 26 հասցեով։
Մահացել է 1976 թվականի հունիսի 20-ին, Լենինգրադում։ Թաղված է Լահտինյան գերեզմանատանը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմանկարների, հուշարձանային դեկորատիվ քանդակների հեղինակն է։ Հեղինակել է գիտնական հողագետ Վասիլի Դոկուչաևի հուշարձանը (տեղադրվել է 1962 թվականին Լենինգրադյան շրջանի Պուշկին քաղաքում), վիրաբույժ Նիկոլայ Պիրոգովի կիսանդրին (տեղադրվել է 1932 թվականին Լենինգրադում), գրող Պավել Դալեցկու[4] դիմանկարը (1960 թվական) և շատ այլ աշխատանքներ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրը՝ Վսևոլոդ Կրեստովսկին (1840-1895), բանաստեղծ, արձակագիր և գրական քննադատ, «Պետերբուրգի ետնախորշերը» վեպի հեղինակն է, որն առաջին անգամ հրատարակվել է «Հայրենական գրառումներ» ամսագրում (1864-1866 թվականներ)
- Մայրը՝ Եվդոկիա Կրեստովսկայա (Լագոդա, Պետրովա)[5][6] (Վսևոլոդ Կրեստովսկու երկրորդ կինն է)
- Եղբայրները և քույրերը․
- Կինը՝ Մարիա Վիկենտիևնա
- Երեխաները․
- Յարոսլավ Կրեստովսկի (1925-2004), գեղանկարիչ
- Սվյատոսլավ Կրեստովսկի
- Օլեգ Կրեստովսկի (ծն. 06.07.1927 թվական[7]), ջրաբան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Крестовский ИгорьВс, р. 23.V.93, Варшава, скульптор-реставратор Г. Русского Музея...» — Справочник «Научные работники Ленинграда». — Л.: Издательство АН СССР, 1934
- ↑ 2,0 2,1 Фарид АНВАРБЕК. Автор романа «Петербургские трущобы» в Средней Азии. — Зеркало XXI. — 15.06.2008.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб.: «Первоцвет», 2007. — С. 193.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1963. — с.24.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Кислов В. Главные медики советской Гатчины, 1919—1941. Владимир Всеволодович Крестовский (1888—1969). Ч. 1, Ч. 2
- ↑ 6,0 6,1 Харитонова Анна. Дети писателя Всеволода Крестовского
- ↑ Крестовскому Олегу Игоревичу — 80 лет // СПб РО Союз «Чернобыль» России