Իգոր Կրեստովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իգոր Կրեստովսկի
Ծնվել էմայիսի 23 (հունիսի 4), 1893
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 20, 1976(1976-06-20) (83 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտությունքանդակագործ
Ծնողներհայր՝ Vsevolod Krestovsky?
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԵրեխաներYaroslav Krestovsky?

Իգոր Կրեստովսկի (ռուս.՝ И́горь Все́володович Кресто́вский, մայիսի 23 (հունիսի 4), 1893, Վարշավա, Ռուսական կայսրություն - հունիսի 20, 1976(1976-06-20), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)[1], ռուս և խորհրդային քանդակագործ և նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1893 թվականի մայիսի 23-ին, Վարշավայում[1]՝ բանաստեղծ, արձակագիր և գրական քննադատ Վսևոլոդ Կրեստովսկու (1840-1895 թվական) ընտանիքում։

Ավարտել է Տաշքենդի կադետական դպրոցը[2]։ Սովորել է Պետրոգրադի հոգենևրոլոգիական ինստիտուտում[2], իսկ 1916 թվականին ընդունվել է Գեղարվեստի Կայսերական ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ակադեմիա, որը ավարտել է 1924 թվականին[3] (երկու տարի սովորել է Հուգո Զալեմանի մոտ, հետո երեք տարի գնացել է սովորելու Վսևոլոդ Լեշևի արվեստանոցում)։

1937–1976 թվականներից դասավանդել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Նա նաև աշխատում էր որպես ռեստավրատոր, Հայրենական մեծ պատերազմն սկսվելուց հետո գլխավորել է Լենինգրադի քանդակների պաշտպանության աշխատանքներըը։ Պատերազմից հետո մասնակցել է Պետերգոֆի պալատի և զբոսայգու համալիրի վերականգնմանը։

Ապրել է Գեղարվեստի ակադեմիայի մոտակայքում՝ քաղաք Լենինգրադ, Վասիլևյան կղզու 4-րդ գիծ, տուն 17, բնակարան 26 հասցեով։

Մահացել է 1976 թվականի հունիսի 20-ին, Լենինգրադում։ Թաղված է Լահտինյան գերեզմանատանը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմանկարների, հուշարձանային դեկորատիվ քանդակների հեղինակն է։ Հեղինակել է գիտնական հողագետ Վասիլի Դոկուչաևի հուշարձանը (տեղադրվել է 1962 թվականին Լենինգրադյան շրջանի Պուշկին քաղաքում), վիրաբույժ Նիկոլայ Պիրոգովի կիսանդրին (տեղադրվել է 1932 թվականին Լենինգրադում), գրող Պավել Դալեցկու[4] դիմանկարը (1960 թվական) և շատ այլ աշխատանքներ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Վսևոլոդ Կրեստովսկին (1840-1895 թվական), բանաստեղծ, արձակագիր և գրական քննադատ, «Պետերբուրգի ետնախորշերը» վեպի հեղինակն է, որն առաջին անգամ հրատարակվել է «Հայրենական գրառումներ» ամսագրում (1864-1866 թվական)
  • Մայրը՝ Եվդոկիա Կրեստովսկայա (Լագոդա, Պետրովա)[5][6] (Վսևոլոդ Կրեստովսկու երկրորդ կինն է)
  • Եղբայրները և քույրերը․
    • Վասիլի Կրեստովսկի (1889-1914 թվական), նկարիչ[5]
    • Վլադիմիր Կրեստովսկի (1888-1969 թվական), բժիշկ, առողջապահության կազմակերպիչ[5]
    • Մարիա Կրեստովսկայա (1862-1910 թվական), գրող (Վսևոլոդ Կրեստովսկու դուստրն է առաջին ամուսնությունից[5])
    • Օլգա Կրեստովսկայա (1891-1976 թվական), գրող է` «Օլգա Իյորկ» գրական կեղծանվամբ[5][6]
  • Կինը՝ Մարիա Վիկենտիևնա
  • Երեխաները․
    • Յարոսլավ Կրեստովսկի (1925-2004 թվական), գեղանկարիչ
    • Սվյատոսլավ Կրեստովսկի
    • Օլեգ Կրեստովսկի (ծն. 06.07.1927 թվական[7]), ջրաբան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Крестовский ИгорьВс, р. 23.V.93, Варшава, скульптор-реставратор Г. Русского Музея...» — Справочник «Научные работники Ленинграда». — Л.: Издательство АН СССР, 1934
  2. 2,0 2,1 Фарид АНВАРБЕК. Автор романа «Петербургские трущобы» в Средней Азии. — Зеркало XXI. — 15.06.2008.
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб.: «Первоцвет», 2007. — С. 193.
  4. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1963. — с.24.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Кислов В. Главные медики советской Гатчины, 1919—1941. Владимир Всеволодович Крестовский (1888—1969). Ч. 1, Ч. 2
  6. 6,0 6,1 Харитонова Анна. Дети писателя Всеволода Крестовского
  7. Крестовскому Олегу Игоревичу — 80 лет // СПб РО Союз «Чернобыль» России

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]