Իգոր Ծատուրյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ծատուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իգոր Գուրգենի Ծատուրյան | |
---|---|
Ծնվել է | 1939, հուլիսի 31 |
Ծննդավայր | Թբիլիսի |
Մահացել է | 1998 |
Մահվան վայր | Մոսկվա |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | Ճարտարագետ շինարար |
Պարգևներ և մրցանակներ |
Իգոր Գուրգենի Ծատուրյան (հուլիսի 31, 1939, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1998, Մոսկվա, Ռուսաստան), հայ ճարտարագետ, շինարար, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1963 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1963 թվականից աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1979-1995 թվականներին՝ ճարտարապետական արվեստանոցի գլխավոր կոնստրուկտոր[1]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համահեղինակ-կոնստրուկտորն է Երևանում՝
- «Այրարատ» կինոթատրոն, 1970-1974
- Երիտասարդական պալատ, 1970-1985
- Մարզահամերգային համալիր, 1984
- Աբովյանում՝ բնակելի համալիր, մշակույթի պալատ, 1968
- Դիլիջանում՝ Կինոմատոգրաֆիստների ստեղծագործական տան, 1984
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1963 ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ
- 1979 ԽՍՀՄ նախարարների խորհրդի մրցանակ
- 1981 ՀամԼԿԵՄ մրցանակ
- 1987 ԽՍՀՄ պետական մրցանակ
- 1973-1977 խորհրդային ճարտարապետության նվաճումների դափնեկիր
- 1985 «Տարավա լավագույն ստեղծագործություն» համամիութենական ստուգատեսների դափնեկիր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|