Ծնվել է Պարմայի Բորգո Սան Դոնինոյում[5]։ Սովորել է Պարմայի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում, Ջիովանի Բատիստա Կալեգարիի, Ֆրանչեսկո Սկարամուզայի, Ջուզեպպե Գաիբացիի և Ֆրանչեսկո Պեսկատորիի մոտ։ 1848-1849 թվականներին մասնակցել է իտալա-ավստրիական պատերազմին։ 1859 թվականիին կրթաթոշակ է ստացել Ֆլորենցիայում սովորելու համար։ Վերադառնալով Պարմա՝ նա արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում` դառնալով Նեապոլի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս։ Նրա աշխատանքներից են` Ջիրոլամո Սավոնարոլան բանտում, որը ուղարկվել է 1869 թվականի Վիեննայի համաշխարհային ցուցահանդեսին, Դոնատո Բրամանտեի դուստրը ներկայացնում է Ռաֆայելին Հուլիուս Երկրորդ պապին, Գարիբալդինին հեռանում է իր ընտանիքից, Ռեբեկան հիանում է Իսահակի ուղարկած ապարանջաններով, Մեդիչիների աքսորումը Ֆլորենցիայից և 14-րդ դարի համերգ նկարները[6]։ Նա որմնանկարներ է նկարել Պարմայի տաճարի Սան Բերնարդոյի աղոթատեղիի համար։ Մահացել է աղքատության մեջ, Միլանում այն բանից հետո, երբ շատ դժբախտություններ են վրա հասել նրա ընտանիքին[7]։ Նրա թոռը քանդակագործ Գարիբալդո Աֆանանին է[8]։