Իգնացիո Աֆանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգնացիո Աֆանի
Ծնվել էմարտի 22, 1828(1828-03-22)[1][2]
ԾննդավայրՊարմա, Պարմայի դքսություն
Վախճանվել էհուլիսի 29, 1889(1889-07-29)[3] (61 տարեկան)
Մահվան վայրՖիդենցա, Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ
 Ignazio Affanni Վիքիպահեստում

Իգնացիո Աֆանի (անգլ.՝ Ignazio Affani մարտի 22, 1828(1828-03-22)[1][2], Պարմա, Պարմայի դքսություն - հուլիսի 29, 1889(1889-07-29)[3], Ֆիդենցա, Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն), իտալացի նկարիչ[4], որը հիմնականում նկարել է պատմական և աստվածաշնչյան թեմաներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Պարմայի Բորգո Սան Դոնինոյում[5]։ Սովորել է Պարմայի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում, Ջիովանի Բատիստա Կալեգարիի, Ֆրանչեսկո Սկարամուզայի, Ջուզեպպե Գաիբացիի և Ֆրանչեսկո Պեսկատորիի մոտ։ 1848-1849 թվականներին մասնակցել է իտալա-ավստրիական պատերազմին։ 1859 թվականիին կրթաթոշակ է ստացել Ֆլորենցիայում սովորելու համար։ Վերադառնալով Պարմա՝ նա արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում` դառնալով Նեապոլի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս։ Նրա աշխատանքներից են` Ջիրոլամո Սավոնարոլան բանտում, որը ուղարկվել է 1869 թվականի Վիեննայի համաշխարհային ցուցահանդեսին, Դոնատո Բրամանտեի դուստրը ներկայացնում է Ռաֆայելին Հուլիուս Երկրորդ պապին, Գարիբալդինին հեռանում է իր ընտանիքից, Ռեբեկան հիանում է Իսահակի ուղարկած ապարանջաններով, Մեդիչիների աքսորումը Ֆլորենցիայից և 14-րդ դարի համերգ նկարները[6]։ Նա որմնանկարներ է նկարել Պարմայի տաճարի Սան Բերնարդոյի աղոթատեղիի համար։ Մահացել է աղքատության մեջ, Միլանում այն բանից հետո, երբ շատ դժբախտություններ են վրա հասել նրա ընտանիքին[7]։ Նրա թոռը քանդակագործ Գարիբալդո Աֆանանին է[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ignazio AffanniOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 http://www.oxfordartonline.com/benezit/view/10.1093/benz/9780199773787.001.0001/acref-9780199773787-e-00001205
  4. Garollo, Gottardo (1907). Ulrico Hoepli (ed.). Dizionario biografico universale. Editore Libraio della Real Casa, Milan. էջ 25.
  5. Istituto Matteucci.
  6. Encyclopedia Treccani entry on Ignazio Affani.
  7. Plaque in his honor at Parma.
  8. City of Parma Արխիվացված 2012-01-17 Wayback Machine biographies of famous Parmesans.