Jump to content

Իան Էշբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իան Էշբի
անգլ.՝ Ian Ashbee
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 6, 1976(1976-09-06)[1][2] (48 տարեկան)
Ծննդավայր Բիրմինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Իան Էշբի (անգլ.՝ Ian Ashbee,սեպտեմբերի 6, 1976(1976-09-06)[1][2], Բիրմինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ֆուտբոլիստ, «Հալլ Սիթիի» կիսապաշտպան[3]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդի Դոուսոնն իր գործունեությունն սկսել է Դերբի Կաունտի ֆուտբոլային ակումբում, այնուհետև նա խաղացել է իսլանդական Ռեյկյավիկի «Տրոուտուր» ակումբում, իսկ 1996-2002 թվականներին հանդես է եկել Քեմբրիջ Յունայթեդում։ 2002 թվականի հունիսին նա պայմանագիր է կնքել «Հալլ Սիթիի» հետ։ Նոր ակումբի առաջին խաղում Էշբին հեռացվել է խաղադաշտից, բայց չնայած հուսահատեցնող դեբյուտին, Էշբին շուտով դարձավ Հալ Սիթիի առաջատարն ու ավագը։ 2005-2006 մրցաշրջանում Էշբին ազդրի հատվածում ողնաշարի սկավառակի ծանր վնասվածք է ստացել, բայց երբ վերադարձել է, նրան ջերմորեն ընդունել են թիմի երկրպագուները, որոնք ջերմորեն ողջունել են ավագի վերադարձը։ Այնուամենայնիվ, հաջորդ մրցաշրջանում Էշբին բավականին քննադատության արժանացավ «Հալլի» երկրպագուների կողմից, երբ ակումբը զբաղեցրեց անկման գոտուց ընդամենը երկու հորիզոնականով բարձր։ Բայց հենց հաջորդ մրցաշրջանում Էշբին վերականգնեց «վագրերի» երկրպագուների վստահությունը, երբ ակումբը վերջապես մտավ Պրեմիեր լիգա։Էշբին դարձավ այն 4 խաղացողներից մեկը, ովքեր անցան անգլիական ֆուտբոլի 4 դիվիզիոններով։

  • Ֆուտբոլի լիգայի երրորդ դիվիզիոն (IV): Փոխչեմպիոն 1999 թ․, 2004 թ․
  • Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթ։ Փոխչեմպիոն 2002 թ․
  • Անգլիայի ֆուտբոլի առաջին լիգա (III): Փոխչեմպիոն 2005 թ․
  • Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնություն (II): Փլեյ-օֆֆ 2008 թ․

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Player Profiles». Hull City A.F.C. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]