Ժորժ Բերետա
Ժորժ Բերետա ֆր.՝ Georges Bereta | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 11, 1946[1] | ||
Ծննդավայր | Սենտ Էտիեն[1] | ||
Մահվան ամսաթիվ | հուլիսի 4, 2023[2][1] (77 տարեկան) | ||
Մահվան վայր | L'Étrat[1] | ||
Հասակ | 1,66 մետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ժորժ Բերետա (ֆր.՝ Georges Bereta, մայիսի 11, 1946[1], Սենտ Էտիեն[1] - հուլիսի 4, 2023[2][1], L'Étrat[1]), լեհական ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստ[3], խաղացել է կիսապաշտպանի դիրքում, 1973 և1974 թվականներին ճանաչվել է Ֆրանսիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժորժ Բերետան ծնվել է 1946 թվականի մայիսի 15-ին լեհ ներգաղթյալի ընտանիքում։ Նա մեծացել է Մոնտրեյոյի շրջանում՝ Սենտ-Էտյենում։ Սկսել է ֆուտբոլ խաղալ հայրենի քաղաքի թիմում[4]։ «Սենտ Էտյենի» երիտասարդական թիմի կազմում նա խաղացել է 1964 թվականին Գամբարդելլայի գավաթի եզրափակչում՝ «Ռեյմսի» դեմ։ Նրա թիմը պարտվել է 4:3 հաշվով[5]։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր նորամուտը նշել է 1966 թվականին՝ խաղալով «Սենտ Էտյեն» թիմում, որի կազմում անցկացրել է ութ մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 281 հանդիպման։ «Սենտ Էտյենում» նա եղել է նաև թիմի ավագ։ Թիմի կազմում նա վեց անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ 1974 թվականի նոյեմբերին ֆինանսական դժվարությունների պատճառով ակումբը սկսել է բանակցություններ Բերետին «Մարսելի Օլիմպիկին» վաճառելու վերաբերյալ, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, չի ցանկացել հեռանալ «Սենտ Էտյենից»։
1975 թվականի հունվարի 6-ին 500 հազար ֆրանկի դիմաց Ժորժ Բերետան տեղափոխվել է «Մարսելի Օլիմպիկ», որի կազմում խաղացել է երեք մրցաշրջան՝ հիմնականում թիմի մեկնարկային կազմում։ Նա իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան ավարտել է «Օլիմպիկում» 1978 թվականին։
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական խաղերում նա իր նորամուտը նշել է 1967 թվականին։ Հավաքականում կարիերայի ընթացքում, որը տևել է ինը տարի, նա 44 հանդիպում է անցկացրել։
Ժորժ Բերետան մահացել Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզից 2023 թվականի հուլիսի 4-ին[6]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիայի չեմպիոն (1966/67, 1967/68, 1968/69, 1969/70, 1973/74, 1974/75)
- Ֆրանսիայի սուպերգավաթակիր (1967, 1968, 1969)
- Ֆրանսիական տարվա լավագույն ֆուտբոլիստ (1974, 1975)
- Ֆրանսիայի գավաթակիր (1975/76)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
- ↑ 2,0 2,1 2,2 La légende stéphanoise Georges Bereta est décédée (ֆր.)
- ↑ Capocci, Ernest (2005 թ․ հունվար). «Le vrai Fogiel» (PDF). Le Journaliste Francilien. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Un Stéphanois pur souche». www.asse-live.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 25.01.2012-ին.
- ↑ «Historique de la Coupe Gambardella». les.verts.pagesperso-orange.fr. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 25.01.2012-ին.
- ↑ L.L.Q. (04-07-2023). «Ancien Vert de légende, Georges Bereta est décédé». Le Progrès. Վերցված է 04-07-2023-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Բերետա» հոդվածին։ |
|