Ժորժ Բերետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժորժ Բերետա
ֆր.՝ Georges Bereta
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 11, 1946(1946-05-11)[1]
Ծննդավայր Սենտ Էտիեն[1]
Մահվան ամսաթիվ հուլիսի 4, 2023(2023-07-04)[2][1] (77 տարեկան)
Մահվան վայր L'Étrat[1]
Հասակ 1,66 մետր
Դիրք հարձակվող

Ժորժ Բերետա (ֆր.՝ Georges Bereta, մայիսի 11, 1946(1946-05-11)[1], Սենտ Էտիեն[1] - հուլիսի 4, 2023(2023-07-04)[2][1], L'Étrat[1]), լեհական ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստ[3], խաղացել է կիսապաշտպանի դիրքում, 1973 և1974 թվականներին ճանաչվել է Ֆրանսիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժորժ Բերետան ծնվել է 1946 թվականի մայիսի 15-ին լեհ ներգաղթյալի ընտանիքում։ Նա մեծացել է Մոնտրեյոյի շրջանում՝ Սենտ-Էտյենում։ Սկսել է ֆուտբոլ խաղալ հայրենի քաղաքի թիմում[4]։ «Սենտ Էտյենի» երիտասարդական թիմի կազմում նա խաղացել է 1964 թվականին Գամբարդելլայի գավաթի եզրափակչում՝ «Ռեյմսի» դեմ։ Նրա թիմը պարտվել է 4:3 հաշվով[5]։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր նորամուտը նշել է 1966 թվականին՝ խաղալով «Սենտ Էտյեն» թիմում, որի կազմում անցկացրել է ութ մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 281 հանդիպման։ «Սենտ Էտյենում» նա եղել է նաև թիմի ավագ։ Թիմի կազմում նա վեց անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ 1974 թվականի նոյեմբերին ֆինանսական դժվարությունների պատճառով ակումբը սկսել է բանակցություններ Բերետին «Մարսելի Օլիմպիկին» վաճառելու վերաբերյալ, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, չի ցանկացել հեռանալ «Սենտ Էտյենից»։

1975 թվականի հունվարի 6-ին 500 հազար ֆրանկի դիմաց Ժորժ Բերետան տեղափոխվել է «Մարսելի Օլիմպիկ», որի կազմում խաղացել է երեք մրցաշրջան՝ հիմնականում թիմի մեկնարկային կազմում։ Նա իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան ավարտել է «Օլիմպիկում» 1978 թվականին։

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական խաղերում նա իր նորամուտը նշել է 1967 թվականին։ Հավաքականում կարիերայի ընթացքում, որը տևել է ինը տարի, նա 44 հանդիպում է անցկացրել։

Ժորժ Բերետան մահացել Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզից 2023 թվականի հուլիսի 4-ին[6]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենտ Էտյեն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարսելի Օլիմպիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի գավաթակիր (1975/76)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 La légende stéphanoise Georges Bereta est décédée (ֆր.)
  3. Capocci, Ernest (2005 թ․ հունվար). «Le vrai Fogiel» (PDF). Le Journaliste Francilien. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  4. «Un Stéphanois pur souche». www.asse-live.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 25.01.2012-ին.
  5. «Historique de la Coupe Gambardella». les.verts.pagesperso-orange.fr. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 25.01.2012-ին.
  6. L.L.Q. (04-07-2023). «Ancien Vert de légende, Georges Bereta est décédé». Le Progrès. Վերցված է 04-07-2023-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Բերետա» հոդվածին։