Ժողովական շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժողովական շարժումը Կաթոլիկ եկեղեցու ներսում ստեղծված իրավիճակի արդյունքում ձևավորվեց ժողովրդական շարժումը։ Նրա կողմնակիցների համոզմամբ՝ պապը չէր կարող լինել եկեղեցու ղեկավար։ Այդպիսին կարող էր լինել միայն տիեզերական ժողովը։ Այստեղից էլ՝ շարժման անունը։ Նրա ներկայացուցիչներն աշխատում էին բարեփոխումներ անցկացնել եկեղեցում և բարձրացնել նրա հեղինակությունը։ Նրանց վերջապես հաջողվեց Կոնստանցում հրավիրել տիեզերական ժողով (1414–1418), որտեղ որոշում ընդունվեց, որ պապը պետք է ենթարկվի ժողովի որոշումներին, իսկ տիեզերական ժողովները պետք է հրավիրվեն կանոնավոր։ Մեծ հերձվածը՚ վերացվեց 1449 թվականին Լոզանի ժողովում, որտեղ ընտրվեց մեկ պապ։ Ժողովական շարժումը պարտություն կրեց, քանի որ պապի միանձնյա իշխանությունը վերականգնվեց։

Սակայն շարժման գաղափարներն Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում օգտագործեցին պապականությունից անկախ եկեղեցիներ ստեղծելու համար։ 1439 թվականին Ֆրանսիայի թագավոր Կարլոս 7–րդն ընդունեց Բուրժի պրագմատիկ սանկցիան, ըստ որի՝ սահմանվում էր ֆրանսիական եկեղեցու անկախությունը։ Ֆրանսիական եկեղեցին առաջնորդվել էր ոչ թե պապի ընդունած որոշումներով, ինչպես առաջ, այլ տիեզերական ժողովի կանոններով։ Բարձրաստիճան հոգևորականներին պաշտոնների նշանակում էր թագավորը։ Այսպիսի որոշումներ սկսեցին ընդունել նաև Անգլիայում։ ՙՄեծ հերձվածից հետո պապականությունն ստիպված էր հրաժարվել համընդհանրական իշխանության հավակնություններից, քանի որ չկարողացավ վերականգնել իր նախկին իշխանությունը Անգլիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի եկեղեցիների նկատմամբ։

Պապականության դիրքերի թուլացմանը Եվրոպայում զգալիորեն նպաստեցին նաև 12–13-րդ դարերը տարբեր երկրներում ծավալված հերետիկոսական շարժումները։ Հռոմի պապերից անկախ ազգային եկեղեցի ստեղծելու գաղափարներն Անգլիայում, Չեխիայում և այլուր ծանր հարված հասցրին նրանց հեղինակությանը։ Պապականության հրաժարվելը եկեղեցում բարեփոխումներ կատարելուց դժգոհություն էր առաջացնում և բարենպաստ պայմաններ ստեղծում Ռեֆորմացիայի գաղափարների տարածման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշհարհային պատմություն 11