Ժխտական դերբայ
Արտաքին տեսք
Ժխտական դերբայ, ժամանակակից հայերենի կախյալ դերբայներից կամ ձևաբայերից մեկը։ Ցույց է տալիս օժանդակ բայի ժխտական ձևերով արտահայտվող չկատարելի գործողության կամ եղելության ընդհանուր գաղափար և գործ է ածվում պայմանական եղանակի ժխտական խոնարհման ձևերում։
Կազմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժխտական դերբայը կազմվում է բայի առաջին հիմքից, որին ավելանում են -ի, -ա վերջավորությունները, ինչպես՝
- գրել — գրի
- կարդալ — կարդա
- զարմանալ — զարմանա։
Ժամանակաձևեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժխտական դերբայը ժամանակակից հայերենի միակ կախյալ դերբայն է, որ չի զուգորդվում օժանդակ բայի հաստատական ձևերի հետ, այսինքն՝ խոնարհման հարացույցում եմ օժանդակ բայի դրական ձևերի հարադրությամբ հանդես չի գալիս[1]։
Պայմանական եղանակ. Անցյալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|
I դեմք | չէի ներկի | չէինք ներկի |
II դեմք | չէիր ներկի | չէիք ներկի |
III դեմք | չէր ներկի | չէին ներկի |
Պայմանական եղանակ. Ապառնի
[խմբագրել | խմբագրել կոդը]Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|
I դեմք | չեմ ներկի | չենք ներկի |
II դեմք | չես ներկի | չեք ներկի |
III դեմք | չի ներկի | չեն ներկի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան,1987, էջ 239։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Եզեկյան, Հայոց լեզու, Երևան, 2007, էջ 287։