Jump to content

Ժանետ Լազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժանետ Լազարյան
Ծնվել է1931[1]
ԾննդավայրԹեհրան, Իրան կամ Իրան
Մահացել էօգոստոսի 25, 2014(2014-08-25)
Մահվան վայրԻրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունգրող, լրագրող և արվեստագետ
 Janet Lazarian Վիքիպահեստում

Ժանետ Տիգրանուհի Լազարյան (1931[1], Թեհրան, Իրան և Իրան - օգոստոսի 25, 2014(2014-08-25), Իրան), իրանահայ լրագրող, արվեստագետ, «Լազար» արտ-մոդեռն թանգարան ցուցահանդեսի հիմնադիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանետ Տիգրանուհի Լազարյանը ծնվել է 1931 թվականին Թեհրանում, Նախիջևանից գաղթած ընտանիքում։ Տարրական ու միջնակարգ կրթություն է ստացել Սպահանում ու Թեհրանում։ Այնուհետև բարձրագույն կրթությունը շարունակել է Լոնդոնի Թագավորական քոլեջում, որտեղ էլ մասնագիտացել է համաշխարհային արվեստի պատմության մեջ։ 1967 թվականից լույս են տեսել առաջին հոդվածները պարսկական «Ֆերդոսի» ամսագրում՝ գեղանկարչության, երաժշտության ու կինոյի մասին։ Տասը տարի աշխատել է նավթային ընկերությունում՝ միաժամանակ թղթակցել «Էթելաաթ» օրաթերթին։ Այնուհետև աշխատանքի է անցել անգլալեզու «Թեհրան ջոռնըլ» օրաթերթում՝ որպես արվեստի բաժնի վարիչ։ Ժանետ Լազարյանը լուսաբանել է իրանյան հեռուստատեսությամբ ժամանակակից երաժշտական եվրոպական փառատոները։ Ժանետ Լազարյանի միջնորդությամբ լեհ մեծ երաժիշտ Քշիշտոֆ Պենդերեցկին 300 հոգանոց նվագախմբով ժամանել Իրան և հանդես եկել համերգային ծրագրով։ Սերգեյ Փարաջանովի ազատազրկումից հետո, Լազարյանն այդ մասին բարձրաձայնել է տարբեր կինոփառատոներում։ Իր լրագրողական գործունեության ընթացքում Ժանետ Լազարյանը հարցազրույցներ է վարել Վիլյամ Սարոյանի, Քեթի Բերբերյանի, Զուբին Մեթայի, Հերբերտ ֆոն Կարայանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էմիլի Գիլսի, Պիտեր Բրուկի հետ։ Իրանի իսլամական հեղափոխությունից հետո Լազարյանը որպես ազատ լրագրող թղթակցել է իրանյան «Դոնյաե սոխան», «Բոխարա» և «Թավուս» ամսագրերին, ինչպես նաև «Թեհրան թայմս», «Իրան նյուզ» օրաթերթերին։ 2001 թվականին հայաստանցի և իրանահայ ժամանակակից նկարիչների գործերի ցուցահանդես է կազմակերպել Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանում, իսկ 2004 թվականին՝ Հայաստանի ազգային թանգարանում Իրանի 3 սերնդի նկարիչների գործերի ցուցահանդես։ 2002 թվականին Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամիի հիմնած «Քաղաքակրթությունների երկխոսություն» կազմակերպության կողմից հրատարակվեց Ժանետ Լազարյանի պարսկերենով կազմած «Իրանահայոց հանրագիտարան»-ը, որը վերահրատարակվեց 2009 թվականին։ 2012 թվականին ՀՀ Մշակույթի նախարարության ՀՀ-ում Իրանի դեսպանության Մշակույթի կենտրոնի աջակցությամբ հրատարակվեց նույն գրքի հայերեն տարբերակը[2][3]։ Լազարյանն արժանացել է պետական և ոչ պետական կառույցների շնորհակալագրերի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]