Ժան դը Բուրբոն (Վալուայի դուքս)
Ժան դը Բուրբոն | |
Մասնագիտություն՝ | ազնվական |
---|---|
Ծննդյան օր | օգոստոսի 17, 1650 |
Ծննդավայր | Լյուքսեմբուրգյան պալատ, Quartier de l'Odéon, Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ |
Վախճանի օր | օգոստոսի 10, 1652 (1 տարեկան) |
Թաղված | Սեն Դենի աբբայություն |
Դինաստիա | Օրլեանի չորրորդ տոհմ |
Հայր | Gaston, Duke of Orléans? |
Մայր | Մարգարտա Լոթարինգիացի |
Ժան Գաստոն դը Բուրբոն (ֆր.՝ Jean Gaston de Bourbon, օգոստոսի 17, 1650, Լյուքսեմբուրգյան պալատ, Quartier de l'Odéon, Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ - օգոստոսի 10, 1652), Բուրբոնների արքայատոհմից ֆրանսիացի արյունակից արքայազն, Գաստոն Օռլեանցու, Վալուայի դքսի միայն որդին իր կարճատև կյանքի ընթացքում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան Գաստոնը ծնվել է 1650 թվականի օգոստոսի 17-ին Փարիզի Օռլեանի պալատում՝ Գաստոն դը Բուրբոնի, Օռլեանի դքսի և նրա երկրորդ կին Մարգարիտա Լոթարինգիացու ընտանիքում[1]։ Երեխայի հայրը Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIII-ի կրտսեր եղբայրն էր։ Հետևաբար Ժան Գաստոնը համարվում էր այն ժամանակ կառավարող Լյուդովիկոս XIV-ի եղբայրը և արյունակից արքայազն, «Ֆրանսիայի թոռը»։ Նա Գաստոնի և Մարգարիտայի միակ որդին էր և չորրորդ զավակը. Օռլեանի դուքսի առաջին ամուսնությունից Մարիա դը Բուրբոն-Մոնպասիեի հետ ծնվեց ևս մեկ աղջիկ[2][3]։
Ծնվելուց անմիջապես հետո երեխան ստացավ Վալուայի դուքս տիտղոսը (այս տիտղոսը մտնում էի Գաստոն Օռլեանցու ապանաժի կազմի մեջ)։ Ժան Գաստոնի արյունակից քույր Աննա դը Մոնպասիեն նրա ծնվելու կապակցությամբ կազմակերպել է հրաշալի տոնակատարություն՝ հրավառությամբ։ Բայց երեխան ծնվել էր ծուռ ոտքով, ինչը կապում էին դքսուհի Օռլեանցու՝ հղիության ժամանակ կողքի վրա քնելու սովորության հետ։ Ժան Գաստոնն այդպես էլ չկարողացավ քայլել և չխոսեց[4]։ Նա մահացավ փորլուծությունից իր երկամյակից մեկ շաբաթ առաջ՝ 1652 թվականի օգոստոսի 10-ին[2]։ Վալուայի դուքսին հուղարկավորեցին Սեն Դենիում՝ Ֆրանսիայի թագավորների և նրանց ընտանիքի անդամների թաղման վայրում։
Դքսուհին այդ պահին դարձյալ հղի էր, և նոյեմբերին ծնվեց ևս մեկ աղջիկ, որը դարձավ նրանց վերջին երեխան։ Արդյունքում՝ Բուրբոնների առաջին Օռլեանյան ճյուղը մարեց 1660 թվականին դուքս Գաստոնի մահվամբ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jean Gaston d’Orléans, Duc de Valois
- ↑ 2,0 2,1 2,2 Агамов А. Династии Европы 400—2016: Полная генеалогия владетельных домов. М.: Ленанд, 2017. С. 958.
- ↑ Montgomery-Massingberd H. Burke's Royal Families of the World. V. 1: Europe & Latin America. London, U.K.: Burke's Peerage Ltd, 1977. P. 84.
- ↑ West V. Daughter of France: The Life of Anne Marie Louise d’Orléans, Duchesse de Montpensier, 1627—1693, La Grande Mademoiselle. L.: Doubleday & Company, 1959. P. 124—125.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան դը Բուրբոն (Վալուայի դուքս)» հոդվածին։ |
|