Ժան Ժոզեֆ Ռաբեարիվելու
Ժան Ժոզեֆ Ռաբեարիվելու | |
---|---|
Ծննդյան անուն | Joseph-Casimir Rabearivelo |
Ծնվել է | մարտի 4, 1901[1] կամ մարտի 4, 1903 |
Ծննդավայր | Անտանանարիվու, French Madagascar |
Վախճանվել է | հունիսի 23, 1937[1] |
Վախճանի վայր | Անտանանարիվու, French Madagascar |
Գերեզման | Fieferana |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և թարգմանիչ |
Լեզու | ֆրանսերեն և Malagasy? |
Քաղաքացիություն | French Madagascar |
Կրթություն | College of Saint Michael, Amparibe? |
Jean-Joseph Rabearivelo Վիքիպահեստում |
Ժան Ժոզեֆ Ռաբեարիվելու (մալագաս. Jean-Joseph Rabearivelo, մարտի 4, 1901[1] կամ մարտի 4, 1903, Անտանանարիվու, French Madagascar - հունիսի 23, 1937[1], Անտանանարիվու, French Madagascar), մադագասկարցի գրող և թարգմանիչ[2]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան Ժոզեֆ Ռաբեարիվելուն ծնվել է 1901 կամ 1903 թվականի մարտի 4-ին Անտանանարիվուում, անդրիանայի՝ նախագաղութային ազնվականության ներկայացուցչի որդի է[3][4]։ Վաղ թողնելով դպրոցը՝ փոխել է մի քանի աշխատանք, մինչև տեղավորվել է տեղական ասժդմինիստրացիայում, իսկ հետո հրատարակչությունում։ Ամուսնացած է եղել, ունեցել է հինգ երեխա, որոնցից մեկը վաղ է մահացել։ Ինչպես իր սիրելի անիծյալ բանաստեղծները, Ռաբեարիվելուն եղել է հարբեցող, թմրամոլ և ցոփակյաց։
Կյանքի վերջին տարիներին գրողի հարաբերությունները գաղութային իշխանությունների հետ վատացել են։ 1937 թվականին նրան չեն ընդգրկել Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի մեկնող պատվիրակությունում։ Ինչպես գրում է Գ. Չխարտիշվիլին, «Ուղևորությունը Ֆրանսիա՝ մի երկիր, որը Ռաբեարիվելուի համար մեծ գրականության հեքիաթային թագավորությունն էր, դժբախտ բանաստեղծին թվացել է փրկության միակ հնարավորություն, մուտք այլ՝ կախարդական աշխարհ»։ Այս հիասթափությանը միացել է հիվանդությունը (հավանաբար, տուբերկուլյոզ)։ Նույն թվականին գրողը թունավորվել է ցիանիդային կալիումով։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաբեարիվելուի առաջին տպագիր ստեղծագործությունները եղել են բանաստեղծություններ։ 1924 թվականին հրատարակել է «Մոխրի գավաթ» առաջին ժողովածուն, որը տոգորված է դեկադանսի ոգով։ «Սիլֆա» և «Գրքեր» ժողովածուներում նա հեռանում է սիմվոլիզմից, իսկ 1931 թվականից զբաղվել է սյուրռեալիզմով։ Բանաստեղծը շատ ժամանակ է հատկացրել Մալթայի բանահյուսությունը ֆրանսերեն, իսկ եվրոպական քնարերգությունը՝ մալագասերեն թարգմանելուն։
Ռաբեարիվելուն ուժերը փորձել է արձակում, նրա վեպերը նվիրված են կղզու ֆրանսիական գաղութացմանը։
1935 թվականին բանաստեղծը գրել է «Իմաիթսուանալա» առաջին ազգային օպերայի լիբրետոն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Littérature: Des Œuvres complètes et une salle pour Jean-Joseph Rabearivelo». La Gazette de la Grande Ile (ֆրանսերեն). 2012 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Riffard, Claire (2012). «Jean-Joseph Rabearivelo» (ֆրանսերեն). City University of New York. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Sabatier, Arnaud; Boissière, Patrick (2011). «Jean-Joseph Rabearivelo, (1903–1937), poète malgache» (ֆրանսերեն). Les Rencontres de Bellepierre. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рабеаривелу Жан Жозеф // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Г. И. Потехина. Рабеаривелу // Краткая литературная энциклопедия / Гл. ред. А. А. Сурков. — М. : Советская энциклопедия, 1962—1978.
- Чхартишвили Г. Ш. Писатель и самоубийство.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Auzias, Dominique; Labourdette, Jean-Paul (2007). Petit Futé 2008–2009: Madagascar (ֆրանսերեն). Paris: Petit Futé. ISBN 978-2-7469-1982-2.
- Fox, Leonard (1990). Hainteny: the traditional poetry of Madagascar. Lewisburg, PA: Bucknell University Press. ISBN 978-0-8387-5175-6.
- Parekh, Pushpah; Jagne, Siga (1998). Postcolonial African Writers: A Bio-bibliographical Critical Sourcebook. Westport, CT: Greenwood Publishing Group. ISBN 978-0-313-29056-5.
- Rabearivelo, Jean-Joseph (2007) [1936 (translation by Robert Ziller)]. Translated from the Night. Pittsburgh, PA: Lascaux Editions. ISBN 978-1-60461-552-4.
- Ranaivoson, Dominique (2004). Iza moa?: bref dictionnaire historique de Madagascar (ֆրանսերեն). Antananarivo: Tsipika. ISBN 978-1-60461-552-4.
- Senghor, Léopold Sédar (1948). Anthologie de la nouvelle poésie nègre et malgache de langue française: Précédée de Orphée noir (ֆրանսերեն). Paris: Presses Universitaires de France.
- Serrano, Richard (2006). Against the Postcolonial: 'Francophone' Writers at the Ends of the French Empire. New York: Lexington Books. ISBN 978-0-7391-2029-3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ժոզեֆ Ռաբեարիվելու» հոդվածին։ |
|