Ժան Արիստ Ալեն
Ժան Արիստ Ալեն | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Jehan Alain[1] |
Ի ծնե անուն | ֆր.՝ Jehan Ariste Paul Alain[2] |
Ծնվել է | փետրվարի 3, 1911[3][1][4][…] Սեն-Ժերմեն-ան-Լե[1][2] |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | հունիսի 20, 1940[3][1][4][…] (29 տարեկան) Սոմյուր[1] |
Գերեզման | Pecqueuse[5] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգեհոնահար և խմբավար |
Գործիքներ | երգեհոն[1] |
Պարգևներ | |
Jehan Alain Վիքիպահեստում |
Ժան Արիստ Ալեն (ֆր.՝ Jehan Ariste Alain, փետրվարի 3, 1911[3][1][4][…], Սեն-Ժերմեն-ան-Լե[1][2] - հունիսի 20, 1940[3][1][4][…], Սոմյուր[1]), ֆրանսիացի երգեհոնահար և կոմպոզիտոր։ Ալբեր Ալենի որդին, Մարի-Կլեր Ալենի և Օլիվիե Ալենի եղբայրը[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան (1939), եղել է Մարսել Դյուպրեի (երգեհոն), Պոլ Դուկասի և Ռոժե Դուկասի (կոմպոզիցիա) աշակերտը։ 1935-1939 թվականներին եղել է Փարիզի մոտ գտնվող Մեզոն-Լաֆիթ քաղաքի Սուրբ Նիկողայոս եկեղեցու երգեհոնահար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման հետ մեկտեղ նա մոբիլիզացվել է ֆրանսիական բանակ և զոհվել մարտում։ Ալենի հոբբիները կապված էին մեքենաների և մոտոցիկլետների հետ, նա եղել է փորձառու մոտոցիկլավար[7]։
1940 թվականի հունիսի 20-ին նրան հանձնարարվել է հետախուզել գերմանական առաջխաղացումը արևելյան Սոմյուրում, որտեղ նա հանդիպել է գերմանացի զինվորների խմբին։ Bա թողել է իր մոտոցիկլետը, կրակել հակառակորդ զորքերի ուղղությամբ, սպանել նրանցից 16-ին, սակայն անհավասար մարտում զոհվել է։ Իր խիզախության համար նա հետմահու պարգևատրվել է ֆրանսիական «Croix de Guerre» շքանշանով։ Նրան գերմանացիները հուղարկավորել են զինվորական լիակատար պատվով[8]։
Ալենը թողել է մոտ 140 ստեղծագործություն, այդ թվում՝ 26 ստեղծագործություն երգեհոնի համար, 52 ստեղծագործություն դաշնամուրի համար, ռեքվիեմ, երգչախմբային և կամերային ստեղծագործություններ։ Ալենի երաժշտական լեզվի վրա ազդվել է Կլոդ Դեբյուսիի և Օլիվյե Մեսիենի երաժշտությունը, ինչպես նաև նրա հետաքրքրությունը բարոկկո երաժշտության, ջազի, Հեռավոր Արևելքի մշակույթի և փիլիսոփայության նկատմամբ։ Ալենը հայտնի էր նաև որպես երգեհոնային իմպրովիզացիայի վարպետ։ Զբաղվել է գծագրությամբ և գրելով[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 36. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 ծննդական
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.landrucimetieres.fr/spip/spip.php?article1903
- ↑ Старофранцузское написание Jehan, по утверждению мемориального сайта Жана Алена, не отражается на произношении имени: [1] Արխիվացված 2013-05-01 Wayback Machine.
- ↑ «A rare refuge from brutality of war - The Boston Globe» (անգլերեն). BostonGlobe.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Jehan Alain(անգլ.) // Wikipedia. — 2019-05-19.
- ↑ Акопян Л. О. Музыка XX века: энциклопедический словарь / Научный редактор Двоскина Е. М.. — М.: «Практика», 2010. — С. 28—29. — 855 с. — 2500 экз. — ISBN 978-5-89816-092-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Արիստ Ալեն» հոդվածին։ |
|
- Փետրվարի 3 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Հունիսի 20 մահեր
- 1940 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ
- Ֆրանսիացի երգեհոնահարներ
- Ֆրանսիացի երաժիշտներ
- Ֆրանսիացի ռազմական գործիչներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- 20-րդ դարի կոմպոզիտորներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով