Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թռչունների զանգվածային կուտակումներ Հարավային Աֆրիկայում
Թռչնաշուկա , Ծովային թռչունների ՝ սուզաբադերի , որորների , խողովակաքթերի, ջրագռավների, երբեմն նաև պինգվինների զանգվածային գաղութային կուտակումները օվկիանոսների ու ծովերի առափնյա զառիթափ ժայռերին։
Թռչնաշուկաները տարածված են Եվրոպայի , Ասիայի, Հարավային և Հյուսիսային Ամերիկայի , Հարավային Աֆրիկայի , Նոր Զելանդիայի և Հարավային կիսագնդի օվկիանոսային կղզիներում։ Առանձին թռչնաշուկաներ զբաղեցնում են տասնյակ կիլոմետր տարածություն, որտեղ հաշվվում են հարյուր հազարավոր թռչուններ ։ Թռչունների գաղութային բնադրման այս ձևն օգնում է սերունդը պահպանել գիշատիչներից ։ Թռչնաշուկաների բնակիչները կարևոր դեր են խաղում ծովի կենսաբանական հաշվեկշռում։ Վաղ ժամանակներից թռչնաշուկաներում մարդիկ հավաքում են թռչունների միլիոնավոր ձվերը։ Պերուում և Չիլիում գյուղատնտեսության մեջ օգտագործում են նրանց արտաթորանքից առաջացած գուանոյի զանգվածները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 216 )։