Թովմաս (գյուղ, Քաշաթաղի շրջան)
Նախկին բնակավայր | ||
---|---|---|
Թովմաս / Թումաս | ||
Երկիր | Արցախի Հանրապետություն | |
Շրջան | Քաշաթաղի շրջան | |
ԲԾՄ | 1210 մետր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Թովմաս (նաև՝ Թումաս, ադրբեջանական անունը՝ ԴագԹումաս), նախկին բնակավայր Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Քաշաթաղի շրջանի տարածք, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Ջաբրայիլի շրջանի գյուղ։
Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ բնակավայրի հին անունը «Թովմաս» է։ Իսկ Թումաս անունը ձևավորվել է հետագայում, երբ հին անունը Արցախի հայերի բարբառով ձևափոխվել և դարձել է «Թումաս»[1][2]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է Թովմասար լեռան հարավային լանջին։ Բնակավայրը կազմված է եղել երկու մասից՝ հին ու նոր։ Առավել հին թաղամասը գտնվելիս է եղել գյուղի հյուսիսային կողմում[1][2]։
Թովմասար[խմբագրել | խմբագրել կոդը]
Թովմաս գյուղից հյուսիս գտնվում է Թովմասարը, որն ունի 1580 մ բարձրություն։ Այն Արցախի լեռների մաս է կազմում։ Երեք կողմից պատված է ուղղաձիգ ժայռերով։ Լեռան մոտով հոսում է Աղավնո գետը[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արցախյան ազատամարտ, 1991-1994[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թովմասաբերդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի տարածքից մոտաբվորապես 1,2 կմ հյուսիս-արևելք՝ Թովմասարի ոչ մեծ մակերես զբաղեցնող հարթակի վրա պահպանվում են առանց կրաշաղախի անմշակ քարերից կառուցված բերդապարսպի մնացորդները։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1150 մ բարձրության վրա։ Պարիսպը ձգվում է բերդի միայն մի հատվածով՝ հյուսիսային և հյուսիս-արևմտյան կողմում։ Մյուս կողմերից այն պաշտպանված է բնական անմատչելի ժայռերով։ Ամրոցի հատակագիծն աղեղնաձև է։ Ընդհանուր երկարությունը 25 մ է, պատերի հաստությունը միջինը 2 մ։ Պահպանված պատերի բարձրությունն ընդամենը 1,0-1,5 մ է։ Ներսում այլ շինությունների հետքեր չեն պահպանվել, իսկ սարի հարավային և հարավ-արևելյան ստորոտում, ժայռերի տակ նկատելի են տների հետքեր։ Համաձայն ուսումնասիրությունների՝ ամրոցը կառուցվել է 4-ից 7-րդ դարերում[1]։
Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 19-րդ դարի վերջերին գյուղի հյուսիսային եզրին պահպանված է եղել ավերակ վիճակում գտնվող եկեղեցի, որի մասին քիչ տեղեկություններ են հայտնի։ Խորհրդային Միության տարիներին եկեղեցին ամբողջությամբ ոչնչացվել է, իսկ քարերն օգտագործվել են գյուղի դպրոցի շինարարության համար[1][2]։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ուսումնասիրությունների ընթացքում դպրոցի կիսավեր շենքի պատերի, 2-րդ հարկ բարձրացող սանդուղքի մեջ հայտնաբերվել են եկեղեցու նախշազարդ և կոփածո քարեր[1]։
Գյուղատեղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թովմասի շրջակայքում պահպանվել են մի շարք գյուղատեղիների հետքեր։ Գյուղից 5 կմ արևելք՝ նեղ ձորում պահպանվում են Ջրաբերդ գյուղատեղիի ավերակները։ Այդ գյուղատեղիին ադրբեջանցիներն անվանում էին Չելյաբիլյար, որը Ջրաբերդ անվան աղավաղված ձևն է։ Գյուղից 3,5 կմ հյուսիս գտնվում է մեկ այլ գյուղատեղի, որի հյուսիսարեւելյան եզրին պահպանվել է նաև փոքր չափերի ավազան։ Այն սնուցվում է ժայռերից հոսող աղբյուրների ջրերից։ Ադրբեջանցիները գյուղատեղին անվանե են Խանագյաբուլաղ։ Մյուս գյուղատեղին գտնվում է Թովմասաբերդի ց 1 կմ հյուսիս-արևելք։ Ավերակները պահպանվել են ջրառատ և ընդարձակ հովտում[1]։
Մուսուլմանական դամբարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Թովմասի տարածքում է գտնվում մուսուլմանական դամբարան, որը թվագրվում է 14-ից 15-րդ դարերով[1][4]։
Աղբյուր-հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի կենտրոնում էր գտնվում հուշաղբոյւր, որից բխում էր հորդառատ ջուր։ Հուշաղբյուրի հին ամուր քարերը վկայում էին, որ դրանք միջին դարերի թվագրության են։ Հայտնի է, որ աղբյուրը վերջին անգամ վերանորոգվել է Արցախի հայ վարպետների կողմից 1929 թվականին[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Սամվել Կարապետյան, Երևան, 1999 թվական։
- ↑ 2,0 2,1 2,2 «Արցախ», Մակար եպիսկոպոս Բարխուդարյանց, Բաքու, 1895 թվական։
- ↑ Թովմասար լեռան մասին տեղեկություններ armgeo.am կայքում, (արխիվացված 04․11․2021թ․)։
- ↑ «Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները», Սամվել Կարապետյան, Երևան, 2010 թվական։