Թխկի սպիտակ
Թխկի սպիտակ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Acer pseudoplatanus | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
|
Թխկի սպիտակ կամ Թխկի կեղծսոսիատերև (լատին․՝ Acer pseudoplatanus), խիտ, լայն էլիպսանման պսակով, 25-30 մ բարձրությամբ ուղղաձիգ ծառ է։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բունը շատ գեղազարդ է՝ շնորհիվ իր մերկության ու բաց մոխրագույն կամ մոխրասպիտակավուն գույնի, որն առաջանում է ծեր հասակում, կեղևի անջատման հետևանքով։ Տերևները գեղազարդ են, խոշոր՝ մինչև 20 սմ երկարության, հինգ բլթականի, վերին մասում փայլուն, մուգ կանաչ գույնի, իսկ ստորին մասում՝ գորշավուն կամ սպիտակավուն, երբեմն կարմրավուն, որոնք առանձնակի շուք են հաղորդում տնկարկներին։ Ծաղիկները մանր են անշուք, գորշավուն կամ սպիտակավուն, երբեմն կարմրավուն։ Կեղծսոսիատերև թխկին ցրտադիմացկուն է, խոնավասեր, ստվերատար, տուժում է օդի չորությունից, նախընտրում է սննդանյութերով հարուստ, հզոր հողեր, արագաճ է, հաջողությամբ բազմանում է սերմերով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնության մեջ աճում է Փոքր Ասիայում, Հարավային Եվրոպայում, Կովկասում և Կարպատներում։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի բազմաթիվ արժեքավոր պարտիզային ձևեր, որոնք աչքի է ընկնում տերևների խայտաբղետությամբ ու երանգներով և լայն կիրառություն են ստացել կանաչապատման տարբեր տիպերում ու կարգերում։ Հայաստանում նպատակահարմար է օգտագործել կիսանապատային և նախալեռնային գոտիների փողոցային տնկարկներում, զբոսայգիներում, անտառպուրակներում ու հանգստի գոտիներում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արծ.Ա.Գրիգորյան Գեղազարդ պարտիզագործություն
- Հ.Ժ.Վարդանյան, Ծառագիտություն