Թիֆլիսի գավառ, հուլիսի 25
Тифлиский уезд, 25-го июля | |
---|---|
Ժանր | հոդված |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 1898 թվական |
Վիքիդարան | Թիֆլիսի գավառ, հուլիսի 25 |
«Тифлисский уезд, 25-го июля» (հայերեն՝ Թիֆլիսի գավառ, հուլիսի 25), Հովհաննես Թումանյանի հոդվածներից մեկը, որն առաջին անգամ տպագրվել է 1898 թվականի հուլիսի 29-ին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոդվածն առաջին անգամ հրատարակվել է 1898 թվականի հուլիսի 29-ին «Новое Обозрение» («Նովոյե օբոզրենիե») օրաթերթի № 5004-ում։ Այնուհետև տպագրվել է Երևանում, 1983 թվականին Թումանյանի «Ուսումնասիրություններ և հրատարակումներ» գրքի 3-րդ հատորի 322-323-րդ էջերում։ Հրատարակել է Էդուարդ Ջրբաշյանը՝ շարքի համար մեկ ընդհանուր առաջաբանով։ Ջրբաշյանի հրատարակած գրքի մեջ գրված են Թումանյանի՝ հեղինակ լինելու փաստը հաստատող հետևյալ տողերը, որը մեջբերված է 1898 թվականին Փիլիպոս Վարդազարյանին ուղղված նամակից. «Ես այստեղ շատ լավ եմ անցկացնում օրերս- քեֆեր ենք անում, կոնցերտներ ենք տալիս- ոտանավորներ ենք գրում և, վերջապես, ավազակների մասին լուրեր եմ գրում «Новое Обозрение»-ին»[2]։
Սա «Новое Обозрение» օրաթերթում շարքի առաջին թղթակցությունն է և միակը, որ ստորագրված է «T», մյուսներն անստորագիր են եղել։
Թումանյանի այս հոդվածը դուրս է մնացել ակադեմիական հրատարակության հատորներից[3]։
Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 6-րդ հատորում արտատպվել է 1983 թվականին Թումանյանի «Ուսումնասիրություններ և հրատարակումներ» գրքի 3-րդ հատորից։