Թիֆլիսի գավառ, հուլիսի 25

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Тифлиский уезд, 25-го июля
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1898 թվական
ՎիքիդարանԹիֆլիսի գավառ, հուլիսի 25

«Тифлисский уезд, 25-го июля» (հայերեն՝ Թիֆլիսի գավառ, հուլիսի 25), Հովհաննես Թումանյանի հոդվածներից մեկը, որն առաջին անգամ տպագրվել է 1898 թվականի հուլիսի 29-ին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածն առաջին անգամ հրատարակվել է 1898 թվականի հուլիսի 29-ին «Новое Обозрение» («Նովոյե օբոզրենիե») օրաթերթի № 5004-ում։ Այնուհետև տպագրվել է Երևանում, 1983 թվականին Թումանյանի «Ուսումնասիրություններ և հրատարակումներ» գրքի 3-րդ հատորի 322-323-րդ էջերում։ Հրատարակել է Էդուարդ Ջրբաշյանը՝ շարքի համար մեկ ընդհանուր առաջաբանով։ Ջրբաշյանի հրատարակած գրքի մեջ գրված են Թումանյանի՝ հեղինակ լինելու փաստը հաստատող հետևյալ տողերը, որը մեջբերված է 1898 թվականին Փիլիպոս Վարդազարյանին ուղղված նամակից. «Ես այստեղ շատ լավ եմ անցկացնում օրերս- քեֆեր ենք անում, կոնցերտներ ենք տալիս- ոտանավորներ ենք գրում և, վերջապես, ավազակների մասին լուրեր եմ գրում «Новое Обозрение»-ին»[2]։

Սա «Новое Обозрение» օրաթերթում շարքի առաջին թղթակցությունն է և միակը, որ ստորագրված է «T», մյուսներն անստորագիր են եղել։

Թումանյանի այս հոդվածը դուրս է մնացել ակադեմիական հրատարակության հատորներից[3]։

Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 6-րդ հատորում արտատպվել է 1983 թվականին Թումանյանի «Ուսումնասիրություններ և հրատարակումներ» գրքի 3-րդ հատորից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 571.
  2. Երկերի ժողովածու, հ. 5, էջ 141։
  3. «Ուսումնասիրություններ և հրատարակումներ», հ. 3, էջ 319-321։