Թեմուերթ խոզերի զույգ
Թեմուերթ խոզեր (անգլ.՝ Tamworth Two), զույգ խոզեր, որոնք 1998 թվականի հունվարին փախել են անգլիական Ուիլթշիր կոմսության Մալմսբերի քաղաքի սպանդանոցից՝ բեռնատարից բեռնաթափվելիս։ Խոզերը (հետագայում անվանվել են Բուտչ Քեսսիդի և Սանդենս Քիդ) վազել են ավելի քան մեկ շաբաթ, և նրանց որոնումն առաջացրել է լրատվամիջոցների հսկայական սենսացիա, ինչպես նաև հսկայական հանրային հետաքրքրություն ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ արտերկրում։
Դեպք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուտչը (խոզ) և Սանդենսը (վարազ) եղել են քույր և եղբայր թամուերթ ցեղատեսակի խոզեր։ Երբ 1998 թվականի հունվարի 8-ին նրանց տերը բեռնատարով տարել է Մալմսբերիում գտնվող V&G Newman's սպանդանոց, երկուսն էլ եղել են հինգ ամսական։ Բեռնատարից բեռնաթափվելուց անմիջապես հետո երկու խոզերը փախուստի են դիմել՝ սողոսկելով ցանկապատի միջով և լողալով անցնելով Էյվոն գետը և փախչելով մոտակա այգիներ։
Երկու խոզերն իրենց ազատության մեկ շաբաթվա մեծ մասն անցկացրել են Թեթբերի բլրի մոտ գտնվող խիտ թավուտում։ Երբ նրանց փախուստի պատմությունը հայտնի է դարձել, փախած խոզերի նկատմամբ լրատվամիջոցների հետաքրքրությունը աճել է ողջ երկրում, մամուլը զույգին անվանել է «Բաթչ և Սանդենս»՝ ամերիկյան օրինազանցների անունով։ Ամերիկյան NBC ցանցը և ճապոնական մի քանի լրատվամիջոցներ միջազգային այն լրատվամիջոցների թվում են եղել, որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերել պատմության նկատմամբ և լրագրողներ են ուղարկել դեպքը լուսաբանելու համար։ Անասնաֆերմայի արահետով քայլող գրեթե 100 լրագրողների թվում է եղել նաև NBC-ի լրագրող Դոնաթելլա Լորչը, որը նկարահանումներ է կատարել ուրբաթ երեկոյան ամերիկյան նորությունների համար։ Նա ասել է․ «Այս խոզերը դարձել են աստղեր, բրիտանացիների արձագանքը այս ամենին այն է, ինչ գրավել է մեր ուշադրությունը, և, ի վերջո, մենք ենք «Babe»-ի ստեղծողները»[1]:
Խոզերի արժեքը գնահատվել է 40–50 ֆունտ ստերլինգ յուրաքանչյուրի համար, և նրանց տերը՝ Առնոլդո Դիժուլիոն, որը եղել է քաղաքային ճանապարհային մաքրող, ասել է, որ ինքը դեռ մտադիր է զույգ խոզերին տանել սպանդանոց, եթե նրանց բռնեն։ Այս հայտարարությունից հետո ԶԼՄ-ները և կենդանասերները Դիժուլիոյին մեծ գումարներ են առաջարկել, որպեսզի նա խոզերին փրկի ճաշասեղանից հայտնվելուց։ Ի վերջո, Daily Mail թերթը խոզերին գնել է Դիջուլիոյից՝ նրանց պատմության բացառիկ իրավունքների դիմաց[1]։
Բուտչին ի վերջո կարողացել են բռնել հունվարի 15-ի երեկոյան, երբ նրան և Սանդենսին նկատել են տեղացի ամուսինների՝ Հարոլդ և Մերի Քլարկների այգում կեր փնտրելիս։ Սանդենսը ևս մեկ անգամ փախել է թավուտի մեջ, բայց հաջորդ օրը նրան կարողացել են դուրս հանել երկու սփրինգեր սպանիելներ և տեգաձիգ զենքով հանգստացնելով։ Կենդանիների նկատմամբ դաժանության կանխարգելման թագավորական ընկերության տեսուչ Մայք Հարլին ասել է․ «Նա ուներ շատ հաստ մաշկ, և նրա վրայից հանեցին երկու տեգ»[1]։ Սանդենսին տեղափոխել են անասնաբուժական վիրաբուժության, որտեղ անասնաբույժ Ֆրեն Բերդը, որը հետազոտել է նրան, ասել է․ «Միանգամայն վստահ եմ, որ նա լիովին կապաքինվի»։ Անասնաբույժը նաև ասել է․ «Սանդենսը հանգստյան օրերը կանցկացնի վիրահատարանում, բայց նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի նա կրկին չփախչի։ Ակնհայտ է, որ նա բավականին խելացի է։ Նա մի քանի օր խաբել է մի քանի մարդու։ Ես չեմ ուզում ևս մեկ օր անցկացնել Մալմսբերիում նրան հետապնդելով»[1]։ Այնուհետև պարզվել է, որ Սանդենսը խաչասերված է, և որ նրա ծնողներից մեկը վայրի խոզ է եղել, ինչն էլ, հավանաբար, բացատրում է նրա ըմբոստ խառնվածքը[1]։
Թեմուերթ խոզերին նույնիսկ քննարկել են խորհրդարանում։ Շրջակա միջավայրի պաշտպանության նախկին խոսնակ Ջորջ Հովարտը զույգի փախուստը համեմատել է Պահպանողական կուսակցության փախուստի հետ[2]։
2004 թվականի հունիսին Մալմսբերիում, ի հիշատակ Թեմուերթ խոզերի, արձանի ստեղծման արշավ է սկսվել, ինչպես նաև քանդակագործական արահետ՝ Էյվոն գետի երկայնքով[3]։
Երկու խոզերը, ըստ Daily Mail-ի, ապրել են Քենթ կոմսության Էշֆորդ քաղաքի մոտակայքում գտնվող Rare Breeds Centre կենդանիների ապաստարանում։ 2009 թվականին Press Gazette-ի ընթերցողները Daily Mail-ի Թեմուերթ խոզերի մասին ռեպորտաժն անվանել են 25-րդը «բոլոր ժամանակների բրիտանական լավագույն լրագրողական ռեպորտաժների» մեջ[4][5]։ 2004 թվականի մարտին The Guardian-ը հրապարակել է Daily Mail-ի նախկին ղեկավարներից մեկի խոսքերը․ «Դա կարող է թվալ կենդանիների մասին զվարճալի պատմություն, բայց այն ժամանակ դա մահացու լուրջ պատմություն էր»։ Նույն զեկույցը հավելում է․ «Պատմությունից խուսափելն անհնար էր դարձել»։ Ռադիո 4-ի «Օրվա միտք» հաղորդաշարի հեղինակն անդրադարձել է նրանց[6]՝ The Independent-ի խմբագիր Էնդրյու Մարը գրել է խոզերի մասին ընթերցողներին ուղղված իր նամակում։ Նրանց մասին գրվել է նույնիսկ The Guardian-ի խմբագրականում[7]։
Թեմուերթ խոզերի պատմությունը վերապատմվել է այլ կենդանիների փախուստների մասին լրատվամիջոցների լուսաբանման ժամանակ, այդ թվում՝ 2001 թվականի դեկտեմբերին, երբ հնդկահավը փախել է ֆերմայից և քայլել երեք մղոն դեպի թռչունների ապաստարան, ինչպես նաև 2009 թվականի ապրիլին, երբ Յորքում գտնվող Malton Bacon Factory-ի բեռնատարի վթարից հետո 180 խոզեր փախել են մեքենայից[8]։
Սատկելը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուտչը սատկել է 2010 թվականի հոկտեմբերի 8-ին՝ 13 տարեկանում՝ ծանր հիվանդությունից հետո էվթանազիայի ենթարկվելով։ Կենտրոնի ֆերմայի մենեջեր Դեյվի Մաքքոլմը Բուտչի սատկելը վերագրում է ծերությանը։ Նա ավելացրել է․
Սանդենսը, կարծես, այս պահին բավականին գոհ է կյանքից։ Գիշերը նա մի փոքր ավելի շատ տեղ ուներ անկողնում։ Նա կկարոտի նրան։ Նրանք փոքր քույր ու եղբայր էին, նրանք միասին էին ամբողջ կյանքում։ Նա ծեր տղա է, մի փոքր արթրիտ ունի և մի փոքր ավելի դանդաղկոտ է, քան նախկինում, փառք Աստծո, բայց նա դեռ շարժվում է առաջ։
Բուտչի սատկելու պահին կենտրոնը դեռ հարցումներ է ստացել Թեմուերթ խոզերի մասին[9]։
Յոթ ամիս անց 14-ամյա Սանդենսին, որը տառապել է արթրիտից, և քրոջ սատկելուց հետո «շատ ավելի հանգիստ» է դարձել, 2011 թվականի մայիսի 23-ին ենթարկվել է էֆթանազիայի։ Մեկնաբանելով Սանդենսի սատկելը՝ հազվագյուտ ցեղատեսակների կենտրոնի աշխատակից Նիկի Սառան ասել է․ «Նա ծերանում էր և դժվարությամբ էր վեր կենում անկողնուց։ Նա ցավազրկող դեղամիջոցների առավելագույն չափաբաժին էր ընդունում, և ֆերմայի մենեջերը որոշեց, որ դա անարդար է նրա հանդեպ»։ Խոսելով Թեմուերթ խոզերի մասին՝ նա ասել է․ «Վերջին 13 տարիների ընթացքում նրանք մեծ գրավչություն էին այստեղ, իսկական խայծ։ Մեզ մոտ դեռ գալիս են մարդիկ, որոնք հարցնում են, թե որտեղ են նրանք»[10]։
Հեռուստատեսային ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին BBC-ն թողարկել և հեռարձակել է «Թեմուերթ զույգ խոզերի լեգենդը» 60-րոպեանոց դրաման, որտեղ, հակառակ ճշմարտության, Բուտչը եղել է արական սեռի, Սանդենսը՝ իգական սեռի։ Գործադիր պրոդյուսեր Սալի Վուդվորդը BBC-ին ասել է․
Ֆիլմը պատմում է, թե ինչպես Բոտչի և Սանդենսի պատմությունը դարձավ լեգենդի նյութ, ինչպես Բրիտանիան կրկին ընդունեց իր սրտում օտարին կամ այս դեպքում՝ կիսախոզուկին և արդյունքում նրանց կարճ ժամանակով դարձրեց ամենահայտնի փախածները աշխարհում։ Այն նաև ցույց է տալիս, թե որքան հակառակ են մարդկանց և կենդանիների հարաբերությունները. մենք հաճույք ենք ստանում խոզի կոտլետ ուտելուց, բայց վրդովված ենք, երբ ուզում ենք բռնել մեր սիրտը գողացած խոզին[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Happy ever after for Butch and Sundance?». BBC News. 1998 թ․ հունվարի 16. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
- ↑ Hansard (16 January 1998). House of Commons debate: Referendum (English Parliament) Bill, col. 655. accessdate=2 March 2015
- ↑ «Sculpture plan for 'Tamworth Two'». www.bbc.co.uk. 2004 թ․ հունիսի 14. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
- ↑ Wilson, Richard (2012 թ․ հոկտեմբերի 12). «25. British journalism's greatest ever scoops: The Tamworth Two (Daily Mail, 1998)». www.pressgazette.co.uk. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
- ↑ Ponsford, Dominic (2012 թ․ հոկտեմբերի 12). «British journalism's greatest ever scoops». www.pressgazette.co.uk. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
- ↑ Perrone, Jane (2001 թ․ դեկտեմբերի 10). «Animal causes célèbres: where are they now?». The Guardian. London. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
- ↑ Morris, Steven (2004 թ․ մարտի 1). «A crackling good yarn». The Guardian. London. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Pigs escape when lorry crashes yards from slaughterhouse». Daily Telegraph. London. 2009 թ․ ապրիլի 24. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Tamworth Two become one as Butch passes away». www.bbc.co.uk. 2010 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
- ↑ «The last of the 'Tamworth Two' pigs dies at age 14». www.bbc.co.uk. 2011 թ․ մայիսի 23. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Tamworth Two pig tale on film». www.bbc.co.uk. 2003 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- O'Neill, Sean. Swimming boars save their bacon, Daily Telegraph, 14 January 1998
- O'Neill, Sean. Pig knocks the stuffing out of police, Daily Telegraph, 16 January 1998
- Happy ever after for Butch and Sundance?, BBC News, 16 January 1998.
- O'Neill, Sean. Dart stops Sundance pig in his tracks, Daily Telegraph, 17 January 1998
- Tamworth Two pig tale on film, BBC News, 26 August 2003.