Թբիլիսո կամ Երգ Թբիլիսիի մասին (վրաց.՝ თბილისო, სიმღერა თბილისზე), Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հիմնը։
Երաժշտության հեղինակն է Ռևազ Լագիձեն, խոսքերը գրել է Պյոտր Գրուզինսկին։ Բանաստեղծությունը գրվել էր 1959 թվականին նկարահանված մի ֆիլմի համար, որը նվիրվել էր Թբիլիսիի 1500-ամյակին։ «Թբիլիսո» անունը կոչական հոլովով է դրված. երգողը դիմում է քաղաքին։
1974 թվականին համախորհրդային «Мелодия» ձայնարկման ստուդիան թողարկում է վրացական «Орэра» խմբի երկու սկավառակ[1]։ 1976 թվականին՝ «Песня-76» փառատոնին, երգչուհի Նանի Բրեգվաձեն հանդես է գալիս այդ երգով։