Թաշտին և նրա ծնողներին նվիրված խաչքար (Մշկավանք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաշտին և նրա ծնողներին նվիրված խաչքար
Թաշտին և նրա ծնողներին նվիրված խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանՏավուշի մարզի Կողբ գյուղից 3 կմ հարավ-արևմուտք գտնվող Մշկավանքի վանական համալիրում։
Սկզբնական տեղադրությունԿանգնեցված է գավթի մեջ արևելյան պատի տակ։
Ներկա տեղադրությունՄշկավանք
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Թաշտին և նրա ծնողներին։
ԽաչագործԿազմողն անհայտ է։
ՊատվիրողՊատվիրատուն անհայտ է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1291 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԱվետման տեսարանի քանդակ։
Նյութսպիտակ տուֆ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
 Mshkavank (khatchkars)‎ Վիքիպահեստում

Թաշտին և նրա ծնողներին նվիրված խաչքար, որը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Կողբ գյուղից 3 կմ հարավ-արևմուտք գտնվող Մշկավանքի վանական համալիրում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (10.41/23.1.1)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը կանգնեցված է գավթի մեջ արևելյան պատի տակ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի հայկական միջնադարյան արվեստի բացառիկ ստեղծագործություններից է։ Ուշագրավ է քիվի շքեղ զգեստներով, հասակով մեկ կանգնած պատկերաքանդակները, ուր ներկայացված է մինչև այսօր խաչքարագործության ասպարեզում չդիտված ավետման տեսարանը, իսկ խաչի մոտ արևի և լուսինի քանդակներն է՝ իբրև խաչելության դրվագներ։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուր կազմողի քանդակած մանրանկարային շքեղությամբ ավետման տեսարանը

Խաչքարը ունի 2 հատ վիմական արձանագրություն[2]։

Արձանագրություն 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի գեղաքանդակ սրբապատկերների մոտ[3]։

  1. ԳԱԲՐԻԵԼ։ ԱԲ Ա[ՍՏՈՒԱ]ԾԱԾԻՆ։
  2. ՅՍ ՔՍ։
  3. ՍԲ ՅՈՎԱՆ։
  4. ՄԻՔԱԵԼ

Արձանագրություն 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի քիվին։

  1. ՏՐ ԱԾ ՈՂՈՐՄԵԱՅ ԹԱՇՏԻՆ ԵՒ ԻՒՐ ԾՆՈՂԱՑՆ
  2. ՈՐ ԶԽԱՉՍ ԿԱՆԳ[Ն]ԵԱՑ։ Ի ԹՎԻՍ ՀԱ[Յ]ՈՑ։ ՉԽ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]