Թանկագին Ջոն (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թանկագին Ջոն
անգլ.՝ Dear John
ՀեղինակՆիկոլաս Սփարքս
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրսիրավեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ2006
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչԳրանդ Սենթրալ Փաբլիշինգ
Հրատարակման տարեթիվօգոստոսի 7, 2007

Թանկագին Ջոն (անգլ.՝ Dear John), սիրավեպ, որի հեղինակն է Նիկոլաս Սփարքսը։ Այն լույս է տեսել 2006 թվականին։ Գրքի սյուժեն իրենից ներկայացնում է հարմարեցում մերօրյա ամերիկյան մշակույթի երեք պիեսներին՝ Մարիուսին, Ֆեննիին և Սեզարին, որոնք կոչվում են la Trilogie Marseillaise և գրված են ֆրանսիացի հեղինակ Մարսել Պանյոլի կողմից 1930 թվականին։ Սփարքսը ոգեշնչվել է իր զարմիկի՝ Թոդ Վեյնսի իրական կյանքի պատմությունից, ով ծառայել է ԱՄՆ զինված ուժերում[1]։ 2007 թվականին այն հայտնվել է Նյու Յորք Թայմսի լավագույն վաճառվող գրքերի ցուցակում[2]։

Պատմությունը ռոմանտիկ զույգի մասին է, ով սիրահարվում է մեկ ամռան ընթացքում։ Նրանք բաժանվում են տղայի զինվորական ծառայության ընթացքում։ Ջոն Թայրին՝ գլխավոր կերպարը, ունի հայր, որը տառապում է Ասպերգերի համախտանիշով։ Պատմությունը մասամբ տեղի է ունենում Վիլմինգթոնում՝ Հյուսիսային Կարոլինայում, որտեղ Ջոնի հայրը լինելով է միայնակ ծնող, ուներ դժվարություններ իր որդու հետ իմաստալից զրույցներ վարելիս և ուներ մետաղադրամներ հավաքելու մոլուցք։ Ջոնը գիտի, որ իր հայրիկի հետ ինչ-որ մի բան անպես չէ, բայց նա երբեք չի դիմել բժշկի պարզելու համար, թե դա ինչ է։ Ուղղության պակաս զգալով և չունենալով լավ հայրական ազդեցություն իր կյանքում, Ջոնն ընդգրկվում է ԱՄՆ զինված ուժերում[2][3]։

Ջոն բանակից վերադառնում է տուն, երբ ստանում է իր հոր մահվան լուրը։ Վերադարձից հետո նա փնտրում է Սավաննային և անակնկալի է գալիս՝ իմանալով նրա կյաքի իրադարձություննեի մասին, որոնք հաջորդել են նրա՝ մեկ այլ տղամարդու հետ ամուսնությանը։ Ջոնի, Սավաննայի և նույնիսկ նրա ամուսնու համար ակնհայտ է դառնում այն, որ Սավաննան դեռ սիրում է Ջոնին։ Բայց նա բաց է թողնում Սավաննային, քանի որ նա ավելի շատ է մտածում Սավաննայի, քանի ինքն իր մասին։ Չնայած արտասահմանյան ճակատամարտում ուժասպառ լինելուն և Սավաննայի կորստին, նա գիտակցում է, որ իր հոր ժառանգության շնորհիվ նա կարող է արտահայտել իր սերը անսպասելի կերպով[2][3]։

Ֆիլմի էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանկագին Ջոնը 2010 թվականին էկրանավորվել է, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Չենինգ Թաթումը՝ որպես Ջոն Թայրի և Ամանդա Սեյֆրիդը՝ որպես Սավաննա Կյորտիս։ Ֆիլմի ռեժիսորն է Լասս Հալստրյոմը, իսկ սցենարը գրվել է Ջեյմի Լինդենի կողմից[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bell, Diane. «'Dear John' soldier says book was somewhat true». sandiegouniontribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 Dear John. Book Reporter. Retrieved September 9, 2012.
  3. 3,0 3,1 Dear John. OVGuide. Retrieved September 9, 2012.
  4. Dear John (2010): Reviews. Արխիվացված 2010-02-05 Wayback Machine CNET Networks. Retrieved February 7, 2010.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]