Թանկագին Ջոն (վեպ)
Թանկագին Ջոն անգլ.՝ Dear John | |
---|---|
Հեղինակ | Նիկոլաս Սփարքս |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | սիրավեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 2006 |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Գրանդ Սենթրալ Փաբլիշինգ |
Հրատարակման տարեթիվ | օգոստոսի 7, 2007 |
Թանկագին Ջոն (անգլ.՝ Dear John), սիրավեպ, որի հեղինակն է Նիկոլաս Սփարքսը։ Այն լույս է տեսել 2006 թվականին։ Գրքի սյուժեն իրենից ներկայացնում է հարմարեցում մերօրյա ամերիկյան մշակույթի երեք պիեսներին՝ Մարիուսին, Ֆեննիին և Սեզարին, որոնք կոչվում են la Trilogie Marseillaise և գրված են ֆրանսիացի հեղինակ Մարսել Պանյոլի կողմից 1930 թվականին։ Սփարքսը ոգեշնչվել է իր զարմիկի՝ Թոդ Վեյնսի իրական կյանքի պատմությունից, ով ծառայել է ԱՄՆ զինված ուժերում[1]։ 2007 թվականին այն հայտնվել է Նյու Յորք Թայմսի լավագույն վաճառվող գրքերի ցուցակում[2]։
Պատմությունը ռոմանտիկ զույգի մասին է, ով սիրահարվում է մեկ ամռան ընթացքում։ Նրանք բաժանվում են տղայի զինվորական ծառայության ընթացքում։ Ջոն Թայրին՝ գլխավոր կերպարը, ունի հայր, որը տառապում է Ասպերգերի համախտանիշով։ Պատմությունը մասամբ տեղի է ունենում Վիլմինգթոնում՝ Հյուսիսային Կարոլինայում, որտեղ Ջոնի հայրը լինելով է միայնակ ծնող, ուներ դժվարություններ իր որդու հետ իմաստալից զրույցներ վարելիս և ուներ մետաղադրամներ հավաքելու մոլուցք։ Ջոնը գիտի, որ իր հայրիկի հետ ինչ-որ մի բան անպես չէ, բայց նա երբեք չի դիմել բժշկի պարզելու համար, թե դա ինչ է։ Ուղղության պակաս զգալով և չունենալով լավ հայրական ազդեցություն իր կյանքում, Ջոնն ընդգրկվում է ԱՄՆ զինված ուժերում[2][3]։
Ջոն բանակից վերադառնում է տուն, երբ ստանում է իր հոր մահվան լուրը։ Վերադարձից հետո նա փնտրում է Սավաննային և անակնկալի է գալիս՝ իմանալով նրա կյաքի իրադարձություննեի մասին, որոնք հաջորդել են նրա՝ մեկ այլ տղամարդու հետ ամուսնությանը։ Ջոնի, Սավաննայի և նույնիսկ նրա ամուսնու համար ակնհայտ է դառնում այն, որ Սավաննան դեռ սիրում է Ջոնին։ Բայց նա բաց է թողնում Սավաննային, քանի որ նա ավելի շատ է մտածում Սավաննայի, քանի ինքն իր մասին։ Չնայած արտասահմանյան ճակատամարտում ուժասպառ լինելուն և Սավաննայի կորստին, նա գիտակցում է, որ իր հոր ժառանգության շնորհիվ նա կարող է արտահայտել իր սերը անսպասելի կերպով[2][3]։
Ֆիլմի էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանկագին Ջոնը 2010 թվականին էկրանավորվել է, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Չենինգ Թաթումը՝ որպես Ջոն Թայրի և Ամանդա Սեյֆրիդը՝ որպես Սավաննա Կյորտիս։ Ֆիլմի ռեժիսորն է Լասս Հալստրյոմը, իսկ սցենարը գրվել է Ջեյմի Լինդենի կողմից[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bell, Diane. «'Dear John' soldier says book was somewhat true». sandiegouniontribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Dear John. Book Reporter. Retrieved September 9, 2012.
- ↑ 3,0 3,1 Dear John. OVGuide. Retrieved September 9, 2012.
- ↑ Dear John (2010): Reviews. Արխիվացված 2010-02-05 Wayback Machine CNET Networks. Retrieved February 7, 2010.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official website: Dear John Արխիվացված 2018-09-28 Wayback Machine
- Dear John (Amazon)