Թայմլես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թայմլես
գերմ.՝ Liebe geht durch alle Zeiten[1]
ՀեղինակKerstin Gier?[1]
Տեսակգրքերի շարք
Կազմված էRuby Red?, Sapphire Blue? և Emerald Green?
Բնօրինակ լեզուգերմաներեն[1]
Երկիր Գերմանիա[1]
Հրատարակման տարեթիվ21-րդ դար[1]

«Թայմլես» կամ «Թանկարժեք քարերի եռերգություն» (գերմ.՝ Edelstein Trilogie), ֆանտաստիկ ժանրի վիպաշար՝ բաղկացած երեք գրքից։ Հեղինակը գերմանացի բանաստեղծուհի Քերստին Գիերն է։ Հեղնինակը եռագրությունը թղթին է հանձնել 2007-ից 2011 թվականներին։ Այլընտրանքային անվանումը՝ «Սերը բոլոր ժամանակների միջով»։

Բնաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր եռերգության մեջ Քերստին Գիերը պատմում է ժամանակի միջով ճանապարհորդությունների, սիրո և հավատարմության, դավաճանության և խարդավանքի, ստի և քավության մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռագրության գլխավոր հերոսուհին Գվենդոլին Շեֆերդն է։ Նա տասնվեցամյա սովորական դեռահաս է։ Իր համար անսպասելիորեն՝ Գվենդոլինը հայտնաբերում է, որ իր մեջ կա ժամանակ միջով ճանապարհորդողի գեն։ Այսպես սկսվում են նրա արկածները, որի ընթացքում նա պետք է փորձի լուծել 12 առեղծվածը, ձեռք բերի նոր ընկերներ և ճանաչի առաջին սիրո դառնությունները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռերգության 1-ին գիրքը 2013 թվականին էկրանավորվել է Գերմանիայում[2]։ 2014 թվականին նկարահանվեց 2-րդ գրքի ֆիլմը[3]։ 2016 թվականին էկրանավորվել է «Թայմլես» եռագրության երրորդ մասը՝ վերջին գիրքը։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Թայմլես։ Սուտակե գիրք» (գերմ.՝ Rubinrot, «Ալ ռուբին», 2009)
  2. «Թայմլես։ Շափյուղյա գիրք» (գերմ.՝ Saphirblau, «Կապույտ շափյուղա», 2010)
  3. «Թայմլես։ Զմրուխտե գիրք» (գերմ.՝ Smaragdgrün, «Կանաչ զմրուխտ», 2011)

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1060475790 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Таймлесс. Рубиновая книга». Лаборатория Фантастики. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  3. «Таймлесс 2: Сапфировая книга». Лаборатория Фантастики. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]