Թայմլես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թայմլես
ՀեղինակKerstin Gier?
Տեսակգրքերի շարք
Կազմված էRuby Red?, Sapphire Blue? և Emerald Green?
ԵրկիրFlag of England.svg Անգլիա
Հրատարակման տարեթիվ2009
Կայքrubinrot-derfilm.de

«Թայմլես» կամ «Թանկարժեք քարերի եռերգություն» (գերմ.՝ Edelstein Trilogie), ֆանտաստիկ ժանրի վիպաշար՝ բաղկացած երեք գրքից։ Հեղինակը գերմանացի բանաստեղծուհի Քերստին Գիերն է։ Հեղնինակը եռագրությունը թղթին է հանձնել 2007-ից 2011 թվականներին։ Այլընտրանքային անվանումը՝ «Սերը բոլոր ժամանակների միջով»։

Բնաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր եռերգության մեջ Քերստին Գիերը պատմում է ժամանակի միջով ճանապարհորդությունների, սիրո և հավատարմության, դավաճանության և խարդավանքի, ստի և քավության մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռագրության գլխավոր հերոսուհին Գվենդոլին Շեֆերդն է։ Նա տասնվեցամյա սովորական դեռահաս է։ Իր համար անսպասելիորեն՝ Գվենդոլինը հայտնաբերում է, որ իր մեջ կա ժամանակ միջով ճանապարհորդողի գեն։ Այսպես սկսվում են նրա արկածները, որի ընթացքում նա պետք է փորձի լուծել 12 առեղծվածը, ձեռք բերի նոր ընկերներ և ճանաչի առաջին սիրո դառնությունները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռերգության 1-ին գիրքը 2013 թվականին էկրանավորվել է Գերմանիայում[1]։ 2014 թվականին նկարահանվեց 2-րդ գրքի ֆիլմը[2]։ 2016 թվականին էկրանավորվել է «Թայմլես» եռագրության երրորդ մասը՝ վերջին գիրքը։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Թայմլես։ Սուտակե գիրք» (գերմ.՝ Rubinrot, «Ալ ռուբին», 2009)
  2. «Թայմլես։ Շափյուղյա գիրք» (գերմ.՝ Saphirblau, «Կապույտ շափյուղա», 2010)
  3. «Թայմլես։ Զմրուխտե գիրք» (գերմ.՝ Smaragdgrün, «Կանաչ զմրուխտ», 2011)

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Таймлесс. Рубиновая книга»։ Лаборатория Фантастики։ Վերցված է 2017-01-07 
  2. «Таймлесс 2: Сапфировая книга»։ Лаборатория Фантастики։ Վերցված է 2017-01-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]