Jump to content

Ընտանեկան ամուսնություն (սերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընտանեկան ամուսնություն
Ժանրհումորային դրամա
ՍտեղծողՆիկ Հորնբի
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվեն Ֆրիրզ
Գլխավոր
դերերում
Ռոզամունդ Փայք, Քրիս Օ’Դաուդ, Բրենդան Գլիսոն և Փաթրիշա Քլարքսոն
ՍցենարիստՆիկ Հորնբի
ՕպերատորՄայք Իլի
ԵրաժշտությունRoger Eno?
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ20
Էկրաններին էմայիսի 6, 2019-ից
ՀեռուստաալիքSundance TV?
Պաշտոնական կայքէջ

«Ընտանեկան ամուսնություն» (անգլ.՝ State of the Union), բրիտանական հեռուստատեսային մինի սերիալ (2019)։ Սերիալի բնորոշ ոճական առանձնահատկությունն այն է, որ այն գրեթե ամբողջությամբ բաղկացած է երկու գլխավոր գործող անձանց երկխոսություններից (ամուսնական զույգի ամուսնալուծության եզրին)[1]։ Կարելի է նաև նշել, որ սերիալի ընդհանուր տևողությունը փոքր-ինչ գերազանցում է մեկուկես ժամը (յուրաքանչյուր սերիա տասը րոպե է)։

«State of the Union» (բառացի՝ «Ամուսնության փուլ») բնօրինակ անվանումը բառացիորեն համապատասխանում է նրան, թե ինչպես է Միացյալ Նահանգներում ավանդաբար կոչվում ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձը Կոնգրեսին[2]։

  • Քրիս Օ’Դաուդ՝ Թոմ, մելանխոլիկ և թուլակամ երաժշտական քննադատ։
  • Ռոզամունդ Փայկ՝ Լուիզա, սլացիկ գործարար կին, բժիշտ հերոնտոլոգիայի կենտրոնում։

15 տարի միասին ապրած Թոմ և Լուիզա ամուսիններն ամուսնալուծության եզրին են և այդ կապակցությամբ շաբաթական մեկ անգամ այցելում են ընտանեկան հոգեթերապևտին։ Բժշկի աշխատասենյակի կողքին գտնվում է փաբը, որտեղ նրանք հանդիպում և զրուցում են ընդունելությունից անմիջապես առաջ, այդ թվում՝ առավելագույնս շեղված թեմաներով։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գործադիր պրոդյուսերներ Ֆրիրզը և Հորնբին ավելի վաղ համագործակցել են 2000 թվականին՝ «Ֆանատիկոս» ֆիլմի շրջանակներում (համապատասխանաբար՝ ռեժիսոր և սցենարիստ)[3]։
  • Քրիս Օ'Դաուդը «Ընտանեկան ամուսնություն» սերիալում խաղացել է «Հասնել կարճահասակ կնոջը» սերիալի երկրորդ և երրորդ եթերաշրջանների նկարահանումների միջև ընկած ժամանակահատվածում, որտեղ նրա հերոսը կոպիտ և ցինիկ ավազակ է։
  • Սերիալի ռուսական տարբերակում գլխավոր հերոսներին հնչյունավորում են հայտնի հումորիստներ Միխայիլ Շացը և Տատյանա Լազարևան (կյանքում նրանք նաև ամուսիններ են)։

2019 թվականին՝ «Primetime Creative Arts Emmy Awards»-ի մրցանակների շնորհման ժամանակ, սերիալն զբաղեցրել է առաջին հորիզոնականը միանգամից երեք հիմնական անվանակարգերում (Լավագույն կատակերգական/դրամատիկական սերիալ, Տղամարդու լավագույն դեր, Կնոջ լավագույն դեր)[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Сериал, в котором никто не готов // Коммерсантъ.
  2. ««Семейный брак» с О'Даудом и Пайк — терапия для пар в 10 сериях» (ռուսերեն). Газета.Ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. «Итоги-2019: лучшие сериалы года» (ռուսերեն). www.elle.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. Diane Haithman,Nellie Andreeva (2019 թ․ սեպտեմբերի 16). «'State Of The Union' Triumphs With 3 Emmy Wins After Qualifications Fluke Led To Short-From Series Nom» (անգլերեն). Deadline. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]