Ընթերցանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընթերցանություն, խորհրդանիշերի վերծանման բարդ ճանաչողական գործընթաց՝ ուղղված տեքստի հասկանալուն։ Լեզվի յուրացման, հաղորդակցության, տեղեկության և գաղափարների փոխանակման միջոցներից մեկը։ Ընթերցանությունը տեքստի և կարդացողի միջև բարդ փոխազդեցություն է, որը ձևավորվում է նախնական գիտելիքների, փորձի և կարդացողի լեզվային ընդհանրության վերաբերմունքի հիմքի վրա, պայմանավորված մշակույթով և սոցիալական վիճակով։ Բացի այդ, ընթերցանությունը պահանջում է ստեղծագործական մոտեցում և քննադատական վերլուծություն։ Ընթերցանության մեջ չկան կանոններ, ընթերցողին ընթերցանությունում ոչինչ չի սահմանափակում։ Այն օգնում է հետազոտել տեքստերը մեկնաբանության ընթացքում[1]։ Ընթերցողները օգտագործում են ընթերցանության տարբեր ռազմավարություններ՝ ընտրելով հարմարության նկատառումներից։ Որոշ դեպքերում գրքերում օգտագործում են ծանոթագրություններ, որոնք բացատրում են անծանոթ բառերի իմաստները։

Ինչպես նաև ընթերցանությունը հնարավորություն է ընկալել, հասկանալ ինֆորմացիան, գրված (փոխանցվող) այս կամ այն միջոցով, վերարտադրել տեխնիկական սարքերով։

Քաղվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղվածք «The World Book Encyclopedia»-ից.

«Ընթերցանությունը… դրված է ուսուցման հիմքում և համարվում է կյանքի ամենաանհրաժեշտ հմտություններից մեկը։ […] Մարդիկ, ովքեր կարողանում են լավ կարդալ, իրենց ներդրումն են ունենում ծաղկող, աշխատունակ հասարակության ստեղծման գործում։ Նույն ժամանակ հենց իրենք ապրում են ավելի հագեցած կյանքով»։

2011 թվականին հրապարակված Ամենամյա հոգեբանական տեսության հետազոտությունում, որը հիմնված է МРТ մասնակիցների արդյունքների վրա, ցույց է տվել, որ երբ մարդիկ ինչ-որ բան են կարդում, նրանց մոտ կատարվում է ազդակում նույն նյարդաբանական շրջաններում, երբ եթե նրանք անձամբ անցնեին այն ամենի միջով, ինչ որ կարդում էին[2]։

Ընթերցանության տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրենի լեզվով և օտար լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտար լեզվով կարդալը համեմատաբար ավելի դժվար է, քան մայրենի լեզվով կարդալը. որոշվում է օտար լեզվին տիրապետելու մակարդակով և ուսուցման նպատակներով։

Դիտարկվող և ուսումնասիրվող[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրող ընթերցանությանը նպատակն է տեքստի պարունակության մանրամասն ուսումնասիրությունը։

Գեղարվեստական ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական ընթերցանությունը՝ գրական ստեղծագործության հրապարակային կատարումը, էստրադային արվեստի ժանր։

Ընթերցանության սովորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի ավանդական, «դպրոցական» ընթերցանության դասավանդման մեթոդներից, XX դարի երկրորդ կեսին հայտնվել են նաև նոր մեթոդներ, սովորաբար ուղղված ընթերցանության «ավելի վաղ» ուսուցմանը՝ ինչպիսին է Դոմանի մեթոդը։

Ընտերցում մոնիտորի էկրանից և այլ սարքերից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթերցում մոնիտորի էկրանից, սա մարդկանց կողմից ընթերցանության այլ տեսակ է, որը տարբերվում է գրքեր կարդալու սկզբունքից և այլ տպագրված տեղեկությունից։ Տարբերությունը՝ աչքերի շարժը և տեքստի ընկալումը։

Յակոբ Նիլսենի կողմից անցկացված հետազոտությունը[3] (արդյունքները հրատարակվել են 2006 թվականին), որը հաճախ անվանում են ցանցի ամենահայտնի դիզայնը և հարմարավետությունը։ Հետազոտությանը մասնակցել են 232 մարդ։ Արդյունքները ցույց են տվել, որ փորձարկվողների մեծամասնության հայացքի շարժումը մոնիտորի էկրանի վրայով հիշեցնում է F տառի ձևը. սկզբում հորիզոնական (վերին լայնադիրը), մի քիչ ներքև, հետո կրկին հորիզոնական (տառի կարճ լայնադիրը), և ներքև էջով։ F for fast. F ՝ արագության համար[4][5]։

Մոնիտորից ընթերցման այլ հայտնաբերված տարբերակներ են՝ շարժում E և L տառերի նման։

Այս հետազոտությունը՝ հիմք է հանդիսանում այն հասկացության համար, թե ինչպես է պետք կայքէջում տեքստը տեղակայել, որպեսզի երաշխավորված լինի, որ այն կարդացվել է օգտատերի կողմից։ Կապված է վեբ-դիզայնի հետ։ Տեքստի հիմնական իմաստը պետք է այնպես տեղակայել, որպեսզի նրանք լինեն էջի ավելի հաճախ դիտվող հատվածներում։ Դիզայներների և դիմահարդարողների օգնականը։

Այդ ամենի հետ մեկտեղ կապ չունի, թե որ էջն է բացված և այնտեղ ինչ տեղեկություն է (ապրանքի բնութագիր, որոնման համակարգի թողարկումը և այլն). էկրանից կարդալու ընթացքում աչքերի շարժելու ձևերը չեն փոփոխվում։

Այդ կերպ, էկրանից (համակարգիչներց, պլանշետներից) մարդ տեքստը չի կարդում, այնպես, ինչպես գրքում, այլ սկանավորում է աչքերով։

Ամենակարևոր տեղեկությունը պետք է տեղակայվի էջի ձախ անկյունի վերևում։ Ցանկալի է օգտագործել վերնագրերով առանձնացումը։

Առանցքային տվյալները էջում պետք է լինեն տեղակայված վերևում (ինչպես բուրգի գագաթին), հետո՝ ոչ այդքան կարևոր տեղեկությունը, վերջում՝ տեղեկատվության լայն սպեկտր, որոնք արդեն կկարդան նրանք, ովքեր հետաքրքրվել են այդ էջով։

Համացանցային կայքի պատրաստի էջը միշտ պետք է զննել հարմարավետության առարկայով՝ թե ինչպես հեշտ գտնել առանցքային պահերը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. De Certeau, Michel. "Reading as Poaching." The Practice of Everyday Life. Trans. Steven F. Rendall. Berkeley: University of California Press, 1984. 165-176.
  2. «Может ли чтение сделать нас счастливее?». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  3. «Исследование Якоба Нильсена».
  4. «Принципы чтения с экрана монитора». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  5. О данном исследовании есть упоминание в книге на русском языке (переводное издание): Content is Currency. Developing Powerful Content for Web and Mobile. Nicholas Brealey Publishing, 2011. Издание в России: Джон Вюббен. Контент - это валюта. Манн, Иванов и Фербер, Москва, 2014. ISBN 978-5-00057-077-7
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընթերցանություն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընթերցանություն» հոդվածին։