Դոմանի մեթոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դոմանի մեթոդ երեխաների վերականգնման և զարգացման մեթոդների շարք զարգացման հապաղում և լիարժեք զարգացում ունեցող երեխաների համար, որոնք մշակվել են Գլեն Դոմանի և նրա կողմից հիմնադրված Մարդկային զարգացման ինստիտուտի կողմից (անգլ.՝ The Institutes for the Achievement of Human Potential, IAHP):

Դուգլաս Դոման և IAHP զարգացման պրոֆիլ

Վերականգնման մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի 40-ական թվականներին երիտասարդ ֆիզիոթերապևտ Գլեն Դոմանը սկսել է մշակել մտավոր հետամնաց երեխաների վերականգնման ծրագիր։ Ծրագրի հիմնական նպատակն էր կրթության միջոցով ակտիվացնել հիվանդ երեխաների մտավոր գործունեությունը։ Իր համակարգում նա օգտագործում էր կարմիր կետերով, նկարներով և բառերով քարտեր։ Այդ քարտերը երեխային ցուցադրվում էին կարճ ժամանակ, սակայն օրվա ընթացքում մի քանի անգամ։ Աստիճանաբար քարտերի թիվն ավելացվում էր։ Դոմանի տեսության համաձայն, քարտերը գրգռիչներ են հանդիսանում, որոնք խթանում են ուղեղի պահեստային առողջ բջիջները։ Երկարատև աշխատանքի արդյունքում՝ երկար ամիսներ կրկնելուց հետո, նկատվել է երեխաների մտավոր զարգացման բարելավում։ Մտավոր հետամնաց երեխաները սկսել են զարգանալ, շարժվել, ավելի շուտ խոսել, քան սպասվում էր։ Այդ երեխաներն իրենց զարգացմամբ հասել են սովորական երեխաներին։ Հետագայում Դոմանի մեթոդաբանությունը սկսել են օգտագործվել որպես առողջ երեխաների ուսուցման զարգացման մեթոդ։

Արագացման մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլեն Դոմանի ղեկավարությամբ Մարդկային զարգացման ինստիտուտում մշակվել են տարբեր վերականգնողական տեխնիկաներ մտավոր հետամնաց երեխաների համար, ինչպես նաև սովորական երեխաների կրթական, զարգացման տեխնիկաներ։ Մեթոդների շարքում ներառված են կյանքի առաջին տարվանից ընթերցանության և մաթեմատիկայի ուսուցման և ֆիզիկական զարգացման մեթոդներ։ Դոմանի մեթոդների համաձայն, խորհուրդ է տրվում սկսել վերապատրաստումը 3-6 ամսականից, քանի որ 6-7 տարեկան երեխաների մոտ սկսվում է ուսուցման գործընթացը, իսկ ճանաչողությունը գալիս է հենց ծնունդից։ Երեխան կյանքի առաջին 6 տարում ավելի շատ գիտելիքներ է ստանում, քան իր կյանքի մնացած տարիներին[1]։

Ընթերցանության ուսուցում ըստ Դոմանի մեթոդի[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու տարեկան և նույնիսկ ավելի վաղ տարիքի երեխաներին կարդալ սովորեցնելու համար օգտագործվում է քարտերի հատուկ հավաքածու. դա Գլեն Դոմանի տեխնիկայի ամենատարածված օգտագործումն է։ Սովորելու հիմնական գաղափարն այն է, որ երեխան անգիր հիշի ամբողջ բառը։ Փոխարենը այն տառերից և վանկերից ծալելու փոխարեն, հիմնական տեխնիկան քարտի բազմակի կարճաժամկետ ցուցադրումն է՝ միաժամանակ գրավոր բառի արտասանության հետ։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմանի տեխնիկան որոշ փորձագետների քննադատությանն է արժանացել։ Մասնավորապես՝ Ամերիկյան մանկաբուժական ակադեմիայի (անգլ.՝ American Academy of Pediatrics) ամսագրում հոդվածները[2][3] տպագրվել են՝ պնդելով որ տեխնիկան հիմնված է զարգացման հոգեբանության հնացած և պարզեցված հասկացությունների վրա, և կասկածի տակ է դրվել տեխնիկայի արդյունավետությունը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Doman, Glenn J. (2005). «What to do about your brain-injured child : or your brain-damaged, mentally retarded, mentally deficient, cerebral-palsied, epileptic, autistic, athetoid, hyperactive, attention deficit disordered, developmentally delayed, down's child». Square One Publishers. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  2. Pediatrics, American Academy of (1982 թ․ նոյեմբերի 1). «The Doman-Delacato Treatment of Neurologically Handicapped Children» (անգլերեն). էջեր 810–812. PMID 6182521. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  3. Disabilities, Committee on Children With (1999 թ․ նոյեմբերի 1). «The Treatment of Neurologically Impaired Children Using Patterning» (անգլերեն). էջեր 1149–1151. doi:10.1542/peds.104.5.1149. PMID 10545565. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  4. Ziring, P. R.; brazdziunas, D.; Cooley, W. C.; Kastner, T. A.; Kummer, M. E.; González de Pijem, L.; Quint, R. D.; Ruppert, E. S.; Sandler, A. D. (1999-11). «American Academy of Pediatrics. Committee on Children with Disabilities. The treatment of neurologically impaired children using patterning». էջեր 1149–1151. PMID 10545565. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]