Էսֆիր Գենկինա
Էսֆիր Գենկինա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1901 Դնեպր, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 18, 1978 (77 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | history of the Soviet Union? |
Ալմա մատեր | Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Գիտական ղեկավար | Միխայիլ Պոկրովսկի |
Եղել է գիտական ղեկավար | Լեոկադիա Դրոբիժևա |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Էսֆիր Գենկինա (ռուս.՝ Эсфи́рь Бори́совна Ге́нкина, փետրվարի 16, 1901, Դնեպր, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 18, 1978, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային պատմաբան և մանկավարժ, Ստալինյան մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսֆիր Գենկինան ծնվել է 1901 թվականի փետրվարի 16-ին, Եկատերինոսլավում, ծառայող Բորիս Գենկինի և Սոֆյա Գենկինայի ընտանիքում[1]։ Ավարտել է Եկատերինոսլավի առևտրային ուսումնարանը (1919), աշխատել է «Զվեզդա» ամսագրի և թերթի խմբագրությունում։ 1920 թվականից` Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։
1920 թվականից մինչև 1923 թվականը սովորել է Յա. Մ. Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանում, իսկ 1925 թվականից մինչև 1930 թվականը՝ Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում (Միխայիլ Պոկրովսկու սեմինարում)։ 1925 թվականից սկսել է զբաղվել մանկավարժական, կուսակցական և գիտական գործունեությամբ.
- 1923-1925 թվականներին Տուլայում եղել է աշխատավորական ֆակուլտետի և Գուսովպարտդպրոցի դասախոս, պատմության ուսուցիչ, 1925 թվականից մինչև 1930 թվականը` Սվերդլովի անվան առևտրային համալսարանի և Լենինյան միջազգային դպրոցի դասախոս, 1928-1930 թվականներին եղել է Դոնի համալսարանի մանկավարժական և տնտեսագիտական ֆակուլտետների դոցենտ, կարդացել է լենինիզմի մասին դասախոսություններ։
- 1930 թվականից մինչև 1935 թվականը Գորկոմում, Իվանովում, Սարատովում և Լենինգրադում եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի դասախոս։
- 1935-1941 թվականներին եղել է Պոլիտիզդատի «Քաղաքացիական պատերազմի պատմություն» գլխավոր խմբագրության քարտուղարության գիտաշխատող։
- 1938-1941 թվականներին եղել է Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտի պրոֆեսոր, դասախոս։
- 1941-1942 թվականներին` Չելյաբինսկի բժշկական ինստիտուտի պրոֆեսոր[2]։
- 1942-1943 թվականներին եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահությանը կից Հայրենական մեծ պատերազմի պատմության հանձնաժողովում։
- 1945-1949 թվականներին եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։
- 1949-1958 թվականներին եղել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ԽՍՀՄ պատմության (1943-1953), խորհրդային շրջանի ԽՍՀՄ պատմության (1953-1958) ամբիոնի պրոֆեսոր։
- 1958 թվականից ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իսկ 1972 թվականից՝ ավագ գիտական աշխատող-խորհրդատու։
Պատմական գիտությունների դոկտոր (1939) է, աստիճանը տրվել է «Ցարիցինի համար ճակատամարտ 1918 թվականին» գրքի համար։
Էսֆիր Գենկինան մահացել է 1978 թվականի սեպտեմբերի 18-ին, Մոսկվայում՝ 77 տարեկան հասակում։ Հուղարկավորված է Դոնի գերեզմանատանը։
Հիմնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Переход Советского государства к новой экономической политике (1921—1922)» (М., 1954),
- «Государственная деятельность В. И. Ленина (1921—1923)» (М., 1969)
- Маркс и пролетарская революция (Сталинград, 1933);
- Марксизм в борьбе с народничеством (Ульяновск, 1936);
- О книге В. И. Ленина "Что такое друзья народа и как они воюют против социал-демократов" (Л., 1936);
- Приезд товарища Сталина в Царицын [в 1918 г.] (Сталинград, 1937);
- Курс истории СССР (М., 1938);
- О книге В. И. Ленина "Что делать?" (М., 1939);
- Борьба за Царицын в 1918 году (М., 1940);
- Документы о героической обороне Царицына в 1918 году (М., 1942);
- Разгром немецких захватчиков в 1918 году: Сб. материалов и документов (Сост.) (М., 1943);
- Героический Сталинград [Очерки] (М., 1943);
- Образование СССР (М., 1943; неск. изд.);
- Роль русского народа в создании сов. многонационального государства (Пенза, 1945);
- СССР в период борьбы за коллективизацию сельского хозяйства (1930-1934) (М., 1952);
- Переход советского государства к новой экономической политике (1921-1922) (М., 1954);
- Ленин-председатель Совнаркома и СТО (М., 1960);
- Государственная деятельность В. И. Ленина 1921-1923 гг. (М., 1969);
- Государственная переписка В. И. Ленина (М., 1970);
- От капитализма к социализму. В 2-х тт. (М., 1981)-в соавт.;
- Протоколы Совнаркома РСФСР как исторический источник изучения гос. деятельности В. И. Ленина (М., 1982).
Հրատարակությունների խմբագիր՝
- Образование СССР: Сб. докум. 1917-1924 (М., 1949);
- Советская страна в период восстановления народного хозяйства (1921-1925) (М., 1972; 1975).
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (10.06.1945)
- Ստալինյան մրցանակ (1943 թվական), «ԽՍՀՄ-ում քաղաքացիական պատերազմի պատմություն» գիտական աշխատության համար (1942)։
- ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Բ. Դ. Գրեկովի անվան մրցանակ (1974)` «Վլադիմիր Լենինի պետական գործունեություն 1921-1923 թթ.» մենագրության համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Э. Б. Генкина [некролог] // Вопросы истории. 1978. № 11.
- Зак Л. М. Подвижник исторической науки. К 100-летию Эсфири Борисовны Генкиной (1901—1978) // течественная история. — 2001. — N 1. — С. . 112—116
- «Строительство Советского государства: Сб. ст.. К 70-летию Э. Б. Генкиной» (М., 1972).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Статья на сайте «Летопись Московского университета»
- РЕЭ. Генкина Эсфирь Борисовна
|
- Փետրվարի 16 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Դնեպր քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 18 մահեր
- 1978 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նոր Դոնսկի գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային պատմաբաններ
- Կին պատմաբաններ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Խորհրդային մանկավարժներ
- Խորհրդային գիտնականներ