Jump to content

Էստոնիայի փոստի և նամականիշերի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էստոնական առաջին նամականիշը, 1918 թվական

Էստոնիայի փոստի և նամականիշների պատմությունը ընդգրկում է մի քանի շրջաններ, երբ Էստոնիան Շվեդիայի, Ռուսական կայսրության, ԽՍՀՄ-ի կազմում էր, 1918-1940 թվականները, երբ նա անկախ հանրապետություն էր և 1991 թվականից հետո՝ անկախ Էստոնիայի Հանրապետության շրջանը։

Շվեդիա Շվեդական տիրապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի թագուհի Քրիստինայի խնամակալական կառավարության փոստի մասին հրովարտակը, որ հրատարակվել էր Շվեդիայում 1636 թվականի փետրվարի 20-ին, 1638 թվականին տարածվեց Էստլյանդիայի դքսության և Շվեդական Լիվոնիայի (Լիֆլյանդիա) վրա։ Համաձայն օրենքի Ռեվել-Նառվա, Ռեվել-Պերնով (Պյառնու)-Ռիգա և այլ հիմնական ճանապարհների յուրաքանչյուր 2-3 մղոնի[1] վրա հերթապահում էր մեկ գրագետ գյուղացի կամ փոստատար, որը պետք է ունենար երկու օգնական։ Լսելով փոստային շեփորի նվագը, նրանք պարտավոր էին, ցանկացած եղանակի և օրվա ժամի, դիմավորել փոստատարին և նամակը վերցնելով շարժվել դեպի հաջորդ փոստային կայան ժամում մեկ մղոն արագությամբ։ Բայց այդ արագությունը բավարար չէր և որոշում կայացվեց ձիավոր փոստ կազմակերպելու մասին[2][3]։

1639 թվականի օրենքը նախատեսում էր Լիֆլյանդիայում ռազմական ճանապարհ կառուցել, որը կկապեր Ռիգան Դորպատի (այժմ Տարտու) հետ 14 փոստային կայաններով, որտեղ փոխարինող ձիեր կլինեին։ Դորպատից նառվա տանող ճանապարհին հիմնվեցին հինգ, իսկ Դորպատից Ռեվել ճանապարհին երկու կայան[2]։

Փոստային կառավարման նոր փուլը սկսեց 1645 թվականին, երբ փոստով հետաքրքրվեցին առևտրականները։ Այդ թվականին Վիդզեմեի և Պրուսիայի փոստի կառավարիչ Յակոբ Բեկկերը (Jacob Becker) իր միջոցներով Ռիգա-Դորպադ, Ռիգա-Պեռնով և Դորպատ-Վեզենբերգ (այժմ՝ Ռակվերե) ճանապարհների պանդոկները ապահովեց Ձիերով և վարձու ձիավորներով։ Կառավարությունը պարտավորվեց Բեկկերին տարեկան վճարել 550 թալլեր փոստի փոխադրման համար[2]։

Պյառնուից ուղարկված Նամակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 հին ռուսական մղոնը հավասար էր 7,467 կմ
  2. 2,0 2,1 2,2 Селли Э. Из истории почты в Эстонии // Советский коллекционер, 1980, № 18, էջ՝ 31—39 (ռուս.)
  3. էստոնական փոստի պատմությունը (անգլ.), (ռուս.)