Ալբրեխտ Ալտդորֆեր. աշխատանքը կատարվել է թղթի վրա (1513 թվականին):Կացուշիքա Հոքուսայ. աշխատանքը կատարվել է թղթի վրա (1823-1831 թվականներին):Շառշ-Ֆրանսուա Դոբինի. բնապատկեր (1850 թվական)
Էստամպ (ֆր.` estampe, իտալ.` stampa), գրաֆիկական արվեստի ստեղծագործական նմուշ։ Էստամպը մի հարթաչափական վայր է, որի վրա կատարված են նկարչական մանր շտրիխավորումներ։ Էստամպը որպես տիրաժային գրաֆիկա հեղինակության հարցում յուրահատուկ է՝ բնագիր են համարվում այն էստամպները, որոնք ստեղծվել են հենց նկարչի կամ տպագրիչի կողմից, հեղինակի մասնակցությամբ։ Եվրոպայում էստամպները ստեղծվեցին 15-րդ դարից[1] սկսած։ Սկզբնական շրջանում էստամպները չէին համարվում կերպարվեստի ինքնուրույն բաժին, այլ միայն նկարները բազմացնելու տեխնիկական միջոց։ Առաջին էստամպները արվել են փայտի տախտակների վրա։ Էստամպ գնում էին նրանք, ովքեր չէին կարող իրենց թույլ տալ գնել թանկարժեք արվեստի գործեր։ Էստամպը մեծ ճշգրտություն է պահանջում և աշխատատար է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 77)։