Էսպերանտո գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էսպերանտո գրականություն, էսպերանտո լեզվով գրականությունն է։ Այն սկիզբ է առել էսպերանտոյով 1887 թվականին առաջին տպագրությունից առաջ։ Լեզվի ստեղծողը՝ Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆը, բանաստեղծություններ ու արձակ է թարգմանել այս լեզվով` ստուգելու համար լեզվի ավարտունությունն ու արտահայտչականությունը և մի քանի թարգմանություններ ու էսպերանտո լեզվով գրված կարճ բանաստեղծություն է հրատարակել՝ որպես այս լեզվով առաջին` Unua Libro գրքի հավելված։ Լեզվի այլ տիրապետողներ գրել են պատմվածքներ և էսսեներ. Հենրի Վալլիեննեն առաջինն էր, որ վեպեր է գրել այս լեզվով։ Բացի մի քանի բանաստեղծություններից՝ էսպերանտոյով առաջին երկու տասնամյակում գրված գրականությունն այսօր միայն պատմական հետաքրքրություն է ներկայացնում։

Էսպերանտո գրքեր Էսպերանտո համաշխարհային կոնգրեսին, Ռոտերդամ, 2008

Երկու համաշխարհային պատերազմների ընթացքում մի քանի բանաստեղծներ ու վիպագիրներ հրատարակել են իրենց առաջին աշխատանքները։

Ժամանակակից գրողներից են Կլոդ Պիրոնն ու Վիլյամ Օլդը, որն առաջադրվել է Գրականության Նոբելյան մրցանակի։

Էսպերանտո լեզվով զգալի նյութեր կան Բրեյլի գրերով, քանի որ ռուս կույր էսպերանտիստ Վասիլի Երոշենկոն, որը 1910-1920-ական թվականներին գրել ու դասավանդել է Ճապոնիայում ու Չինաստանում, և Հարոլդ Բրաունը մի քանի ժամանակակից պիեսներ են գրել էսպերանտոյով։

Էսպերանտո լեզվով գրքերի ամենամեծ հավաքածուն Էսպերանտոյի Միջազգային Ասոցիացիայում է, որն առաջարկում է մոտավորապես 4.000 գիրք։ Էսպերանտոյով գրվել և հրատարակվել է մոտավորապես 130 վեպ[1]։ Երեք հիմնական ամսագրեր` Fonto, Literatura Foiro և Beletra Almanako, տպագրվում են պարբերաբար։ Էսպերանտո գրականության ամենահարուստ ուղեցույցը Ջեֆրի Սութոնի Concise Encyclopedia of the Original Literature of Esperanto հանրագիտարանն է, որը տպագրվել է էսպերանտոյով խոսող գրողների միության հովանավորությամբ։

Հայտնի գրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսպերանտո գրականության մի քանի հայտնի ներկայացուցիչներն են.

  • Մարջորի Բուլթոն
  • Վիլյամ Օլդ
  • Ջուլիո Բաղի
  • Կազիմր Բեին (թարգմանություններ)
  • Խորխե Կամաչո Կորդոն
  • Վասիլի Երոշենկա
  • Անտոնի Գրաբովսկի (հիմնականում թարգմանություններ)
  • Կալման Կալոցայ
  • Նիկոլայ Նեկրասով
  • Մաուրո Ներվի
  • Կլոդ Պիրոն
  • Ֆրեդերիկ Պուխուլա ի Վալես
  • Բալդուր Ռագնարսոն
  • Ռայմոնդ Շվարց
  • Վլադիմիր Վարանկին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսպերանտո գրականություն» հոդվածին։